Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի բանկերի միություն. Ազգաբնակչությունը պետք է առաջնորդվի վարկային ծառայություններից բարեխղճորեն օգտվելու և բացառապես նախատեսված ժամկետներում վճարումներ կատարելու սկզբունքներով

Փետրվար 25,2019 14:32

Դեռևս նախորդ տարվա մայիս-հունիս ամիսներից մեկնարկեց ՀՀ առևտրային բանկերի կողմից վարկային տոկոսների, տույժ-տուգանքների ներման՝ հանրային կարևորություն ունեցող գործընթացը:

ՀՀ Կառավարության՝ 2018 թվականի հունիսի 11-ի համապատասխան որոշմամբ սկիզբ առան մի շարք օրենսդրական բարեփոխումներ, որոնց արդյունքում, ի թիվս գործարար միջավայրի բարելավման և հարկային վարչարարության արդյունավետության բարձրացման  մի շարք նախաձեռնությունների, նախատեսվեց նաև հնարավորություն ստեղծել, որպեսզի առևտրային բանկերը կարողանան առանց լրա­­ցու­ցիչ հարկային պարտավորություններ կրելու ֆիզիկական անձանց ներել մինչև 2018 թվա­կանի մայիսի 31-ը անհուսալի ճանաչված վարկերի գծով հաշվարկված տույժերն ու տուգանք­ները:

Այս նախաձեռնությանը հաջորդեց ՀՀ բանկերի կողմից քաղաքացիներին տվյալ ուղղությամբ անհրաժեշտ աջակցություն ցուցաբերելու համապատասխան ընթացակարգային աշխատանքների կազմակերպումը, որի արդյունքում գործընթացի մեկնարկային փուլից մինչ այս պահը շուրջ 19000 ֆիզիկական անձանց մասով ներվել են ավելի քան 9.5 մլրդ դրամի չափով պարտավորություններ:

Վերլուծելով ներկայացված վիճակագրությունը՝ հարկ է նկատել, որ ՀՀ Կառավարության ընձեռած հնարավորության շրջանակներում բանկերի կողմից իրականացված այս նախաձեռնությունը մեր քաղաքացիների համար ունեցել է իր նշանակալի և բարերար ազդեցությունը:

Այս ամենով հանդերձ պետք է հավելել նաև, որ տույժ-տուգանքների ներման ասպարեզում բանկերը սովորաբար ցուցաբերում են անհատական մոտեցումներ, իսկ զանգվածային բնույթ կրող այս գործընթացի իրականացումն ուներ բացառիկ իրավիճակային հիմնավորում և օրենսդրական տվյալ դրույթի կիրառումը սահմանվեց որոշակի ժամանակահատվածի համար. ուստի այսուհետ ազգաբնակչությունը պետք է առաջնորդվի վարկային ծառայություններից բարեխղճորեն օգտվելու և բացառապես նախատեսված ժամկետներում վճարումներ կատարելու սկզբունքներով:

Հայաստանի բանկերի միության

հանրային կապերի ծառայություն         

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728