Փետրվարի 22-ին ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանը հանդիպեց ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի՝ մարդու իրավունքների հարցերով փոխտեղակալ Էնդրյու Գիլմորին։
ՀՀ մշտական ներկայացուցչի կողմից գլխավոր քարտուղարի փոխտեղակալին ներկայացվեցին Հայաստանում ժողովրդական հեղափոխության արդյունքում տեղի ունեցած զարգացումները, հիշատակվեց արտահերթ խորհրդարանական ընտրություններն ու հետընտրական գործընթացները՝ շեշտելով միջազգային դիտորդների և օտարերկրյա մամուլի բարձր գնահատականը։ Հիշատակվեց Հայաստանի իշխանությունների հաստատակամությունը հիմնարար ազատությունների, մարդու իրավունքների պաշտպանության և խրախուսման, օրենքի գերակայության, արդարադատության, ինչպես նաև կոռուպցիայի դեմ պայքարի և տնտեսական և քաղաքական դաշտում հավասար հնարավորությունների ապահովման ոլորտներում բարեփոխումներն առաջ մղելու գործում։
Զրուցակիցները քննարկեցին մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում Հայաստանի և ՄԱԿ-ի միջև ձևավորված համագործակցությունն, այդ թվում՝ ցեղասպանությունների և մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման օրակարգի համատեքստում։
Գլխավոր քարտուղարի փոխտեղակալ Գիլմորը գոհունակությամբ անդրադարձավ Հայաստանում տեղի ունեցած ժողովրդավարական զարգացումներին՝ պատրաստակամություն հայտնելով համագործակցել մարդու իրավունքների ոլորտում համատեղ նախաձեռնություններ իրականացնելու ուղղությամբ։
Արտաքին իրավիճակների նախարարություն