City of smile («Ժպիտների քաղաք») բարեգործական հիմնադրամը հրապարակել է 2018 թվականին նվիրատվություն իրականացրած կազմակերպությունների և անձանց ցանկը: Նվիրրատուների ընդհանուր քանակը 77 է։
Ամենախոշոր նվիրատվությունը՝ 51 մլն դրամ, կատարել է «Զանգեզուրի Պղնձամոլիբդենային Գործարանը»:
Երկրորդը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինն է՝ 47,9 մլն դրամ:
Հնգյակում են Armenia Fund USA-ն (30 մլն), «Ամերիաբանկը» (11.8 մլն) և Ալեքսանյան բարեգործական հիմնադրամը (10 մլն):
Գործարար Սամվել Ալեքսանյանին պատկանող մեկ այլ ընկերություն՝ «Նատալի ֆարմը» եզրափակում է նվիրատուների տասնյակը՝ 3 մլն դրամ նվիրատվությամբ:
2018-ի նվիրատուների ամբողջական ցանկն այստեղ։
Իսկ այստեղ կարելի է գտնել 2019-ի նվիրատուների ամբողջական ցանկը։