Լրահոս
Օրվա լրահոսը

Հայ պայքարի և ազատամարտի խորհրդանիշ եղող Սուրը, որը միշտ բարձր մնաց Անդրանիկի և իր ընկերներուն ձեռքին մեջ, պետք է առաքինե ամբողջ ցեղը կրկնելու նվիրական երդումը, շարունակելու համար «Կիսատ մնացած գործը»

Փետրվար 25,2019 12:44
ozanyan

«Մեր օրերու անթագ արքան` ԱՆԴՐԱՆԻԿ, որ եղավ հայ մարտականության խորհրդանիշը և ավելի քան քառորդ դար ազատագրական պայքար մղեց և «իբրև արծիվ սավառնեցավ լեռնե լեռ», երբեք պարտություն չճանչցավ: Պատյանեն քաշված սուրը առանց այլևս ետ դրվելու, Անդրանիկի դյուցազնական ձեռքին մեջ կատարեց իր պարտականությունը մինչև հերոսի վերջին օրերը:

Անդրանիկի մահեն ետք հաղթական հայրենասերի սուրը գետին չինկավ, այլ իբրև հայ վրեժի և ազգային չիրականացման մեծ երազին խորհրդանիշը, կը մնա օդին մեջ առկախ, միշտ լուսավոր շրջանակով մը բոլորված:

«Գործս կիսատ մնաց»: Այս էր Անդրանիկի վերջին խոսքը: Հայ պայքարի և ազատամարտի խորհրդանիշ եղող Սուրը, որը միշտ բարձր մնաց Անդրանիկի և իր ընկերներուն ձեռքին մեջ, պետք է առաքինե ամբողջ ցեղը կրկնելու նվիրական երդումը, շարունակելու համար «Կիսատ մնացած գործը»:

Անդրանիկի հրեղեն սուրը Արարատեն մինչև Սասուն, Կիլիկիա երկարող խորհրդավոր աղեղի մը նման լուսաճաճանչ ճառագայթներ կարձակե մինչև գաղթաշխարհի հեռավոր անկյունները թափառող հայրենաբաղձ հոգիներուն:

Բավական հույս և բավական ջերմություն ունի այն` ցնցելու ամբողջ թմրած հոգիները և ցույց տալու անոնց ազատագրության արևոտ ճամփան»:

Լևոն Լյուլեճյան

Ֆրեզնո՝ 1973թ.

Սիրելի Զորավար մեզ կտակած` «Կիսատ մնացած գործը» դավաճանության պատճառով երկու անգամ 1994-ին և 2016-ին կասեցվեց:

Մոտ ապագայում պատյանեն քաշված սուրդ առանց այլևս ետ դրվելու, կատարելու է իր պարտականությունը:

«Կիսատ մնացած գործը» ունենալու հաղթանակ` հայոց հաղթական դրոշը շուտով ծածանվելու է մեր հայրենի բնօրրանի ազատագրված սուրբ հողերի վրա

«Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ՝ Զարուհի Փոստանջյան

25 փետրվարի 2019թ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728