Լրահոս
Օրվա լրահոսը

Փոխտնօրենը` Համազգայինի լուծարվելու մասին. «Պաշտոնական որեւէ ծանուցում չենք ստացել»

Փետրվար 25,2019 12:37

Aravot.am-ը Համազգային թատրոնի փոխտնօրեն Մանուկ Նիգոյանից հետաքրքրվեց` որքանո՞վ է հավաստի տեղեկությունը, թե ի թիվս այլ մշակութային օջախների` առաջիկայում հնարավոր է լուծարվի նաեւ Համազգային թատրոնը:

«Մենք պաշտոնական որեւէ ծանուցում` ոչ կառավարությունից, ոչ մեր վերադաս մարմնից`մշակույթի նախարարությունից, չենք ստացել, հետեւաբար ոչ հերքելու, ոչ էլ հաստատելու լիազորությամբ չենք օժտվել: Այսինքն, քանի դեռ չկա պաշտոնական ծանուցում, ես հերքում եմ:

Այն փաստաթղթերը, որ հայտնվել են լրատվամիջոցների տրամադրության տակ, նույնիսկ մեզ չեն ուղարկվել»,-ասաց Համազգայինի փոխտնօրենը:

Նաեւ ընդգծեց, որ երբ լրագրողներից մեկից նման լուր է ստացել, անմիջապես զանգել է մշակույթի նախարարության իրավաբանական վարչության պետին, հարցրել է, թե լուրն ինչքանով է համապատասխանում իրականությանը, որպեսզի լիազորություն ստանա հերքելու, վարչության պետը պատասխանել է, որ հանգիստ կարող եք հերքել:

Մանուկ Նիգոյանը նաեւ ասաց, ոչ այս ամենը հայտնում է` չբացառելով ապագայում կայանալիք հնարավոր փոփոխությունները. «Երբեք չես կարող իմանալ, թե մի տարի հետո ինչ որոշում կկայացվի: Այս պահին նման որոշում չկա»

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարը` Մանուկ Նիգոյանի ֆեյսբուքյան էջից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Վարդուհի says:

    Հայաստանի լավագույն թատրոններից է, ոնց կարող եք նման բան ասել…

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728