Լրահոս
Օրվա լրահոսը

Բազմաթիվ զարգացած երկրներում գրավի կիրառումը բողոքարկման ենթակա չէ

Փետրվար 25,2019 14:00

ՀՀ օրենսդրությունը եւս հնարավորություն չի տալիս գրավի կիրառումը թույլատրելի ճանաչելու մասին դատարանների որոշումները բողոքարկել վերադաս դատարան, հետեւյալ հիմնավորումներով. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 137-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` «Կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին դատարանի որոշումը կարող է բողոքարկվել վերադաս դատարան»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 143-րդ հոդվածի համաձայն`

1. Գրավը ոչ մեծ եւ միջին ծանրության հանցագործության համար մեղադրվողին կալանքից ազատելու համար դրամի, արժեթղթերի, այլ արժեքների ձեւով դատարանի դեպոզիտ մեկ կամ մի քանի անձանց կատարած ներդրումն է` քրեական վարույթն իրականացնող մարմնի տրամադրության տակ մեղադրյալի գտնվելն ապահովելու նպատակով: Դատարանի թույլտվությամբ որպես գրավ կարող է ընդունվել անշարժ գույքը:

(…)

6. Եթե մեղադրյալը թաքնվել է քրեական վարույթն իրականացնող մարմնից կամ` առանց թույլտվության մեկնել է այլ տեղանք, դատախազը դիմում է դատարան` գրավը պետության եկամուտ դարձնելու միջնորդությամբ: Գրավը պետության եկամուտ դարձնելու մասին դատարանի որոշումը գրավատուն կարող է բողոքարկել վերադաս դատարան:

7. Գրավը վերադարձվում է գրավատուին բոլոր դեպքերում, երբ չեն ապացուցվել սույն հոդվածի վեցերորդ մասով նախատեսված խախտումները կամ գրավը` որպես խափանման միջոց վերացվում կամ փոխվում է: Գրավը վերադարձնելու մասին որոշումն ընդունում է քրեական վարույթն իրականացնող մարմինը` համապատասխան խափանման միջոցը վերացնելու կամ փոխելու մասին որոշում կայացնելու հետ միաժամանակ:

8. Դրված պարտականությունները եւ նախատեսված սահմանափակումները մեղադրյալի կողմից խախտելիս, գրավը որպես խափանման միջոց կարող է փոխարինվել կալանքով:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 288-րդ հոդվածի համաձայն`

1. Որպես խափանման միջոց կալանքն ընտրելու կամ չընտրելու, ինչպես նաեւ կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու կամ երկարացնելուց հրաժարվելու օրինականության եւ հիմնավորվածության դատական ստուգումը կատարվում է վերաքննիչ դատարանի կողմից:

(…)

5. Դատական ստուգման արդյունքում դատարանը կայացնում է հետեւյալ որոշումներից որեւէ մեկը`

1) կալանքը որպես խափանման միջոց վերացնելու եւ անձին կալանքից ազատելու մասին.

2) որպես խափանման միջոց կալանք ընտրելու կամ դրա ժամկետը երկարացնելու մասին.

3) բողոքն առանց բավարարման թողնելու մասին:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 376.1-րդ հոդվածի համաձայն`

«Վերաքննության կարգով բողոքարկման ենթակա են`

(…)

4) առաջին ատյանի դատարանների` կալանքը որպեu խափանման միջոց ընտրելու, փոփոխելու կամ վերացնելու, uույն oրենuգրքով նախատեuված դեպքերում` խուզարկության, առգրավման, բժշկական հաuտատությունում անձանց տեղավորման, ինչպեu նաեւ նամակագրության, հեռախոuային խոuակցությունների, փոuտային, հեռագրական եւ այլ հաղորդումների գաղտնիության իրավունքի uահմանափակման մաuին որոշումները.

(…)

8) uույն oրենuգրքով նախատեuված դեպքերում` այլ դատական ակտեր»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 376.1-րդ հոդվածի 4-րդ մասի տառացի մեկնաբանման արդյունքում ստացվում է, որ դատական կարգով բողոքարկման ենթակա են միայն կալանքը որպես խափանման միջոց ընտրելու, փոփոխելու կամ վերացնելու մասին որոշումները: Չնայած դրան՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի նշված հոդվածը սպառիչ չի թվարկում վերաքննության կարգով բողոքարկման ենթակա որոշումները` անձին հնարավորություն տալով բողոքարկել նաեւ առաջին ատյանի դատարանի` օրենքով նախատեսված կարգով կայացված այլ որոշումները, սակայն միայն այն որոշումները, որոնց բողոքարկման հնարավորությունը նախատեսված է ՀՀ քրեադատավարական օրենսդրությամբ:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 137-րդ հոդվածի 5-րդ մասում հստակ շարադրված է, որ վերադաս դատարան բողոքարկման ենթակա է կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին դատարանի որոշումը, իսկ ահա ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 143-րդ հոդվածը որեւէ նշում չի պարունակում, որ գրավի կիրառումը թույլատրելի ճանաչելու մասին որոշումը ենթակա է բողոքարկման: Գրավը որպես խափանման միջոց կարող է փոխարինվել կալանքով բացառապես այն դեպքում, երբ մեղադրյալը խախտել է իր վրա դրված պարտականությունները եւ նախատեսված սահմանափակումները: Եթե նույնիսկ ընդունենք, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 376.1-րդ հոդվածի 1-ին մասով նշված «փոփոխելու» բառը Վերաքննիչ դատարանին լիազորություն է տալիս, որպեսզի վերանայի նաեւ գրավի կիրառումը, ապա այստեղ նորմերի միջեւ առկա է կոլիզիա: ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 376.1-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված նորմն ընդհանուր նորմ է, իսկ խափանման միջոցների հետ կապված իրավահարաբերությունները կարգավորում են հատուկ նորմեր՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 288-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերը, իսկ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն՝ ընդհանուր նորմի եւ հատուկ նորմի միջեւ կոլիզիաների դեպքում գործում է հատուկ նորմը: ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 288-րդ հոդվածի 1-ին մասը նույնպես սպառիչ թվարկում է Առաջին ատյանի դատարանի այն որոշումները, որոնց օրինականությունն ու հիմնավորվածությունը դատական ստուգման ենթարկելու իրավասություն Վերաքննիչ դատարանն ունի: Դրանք են.

1. Որպես խափանման միջոց կալանքն ընտրելու որոշումները.

2. Որպես խափանման միջոց կալանքը չընտրելու որոշումները.

3. Կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու որոշումները.

4. Կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելուց հրաժարվելու որոշումները:

Եվ ի վերջո, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 288-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն էլ՝ Վերաքննիչ դատարանը խափանման միջոցների հետ կապված օրենքով լիազորված է կայացնել հետեւյալ որոշումներից մեկը.

1. Կալանքը որպես խափանման միջոց վերացնելու եւ անձին կալանքից ազատելու մասին.

2. Որպես խափանման միջոց կալանք ընտրելու կամ դրա ժամկետը երկարացնելու մասին:

Գրավի կիրառման դեպքում կալանքն ընտրված է լինում եւ չի վերացվում: Այսպիսով, քրեադատավարական օրենքը գրավի կիրառումը թույլատրելի ճանաչելու մասին որոշման` բողոքարկման եւ դրա կիրառման դեպքում կայացված որոշումը բեկանելու հնարավորություն, հետեւաբար գրավի կիրառման վերաբերյալ դատարանների որոշումների դեմ բերված բողոքները նույնիսկ վարույթ ընդունելով՝ Վերաքննիչ դատարանը խախտում է օրինականության սկզբունքը՝ կատարում է այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված չէ ՀՀ Սահմանադրությամբ եւ օրենքով:

ԳՈՒՐԳԵՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

փաստաբան

«Առավոտ» օրաթերթ, 

23.02.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728