Լոս Անջելեսում քիչ առաջ ավարտվեց ամերիկյան կինոակադեմիայի «Օսկար»-ի 91-րդ մրցանակաբաշխությունը: Հայտնում է «Ազատություն»-ը:
Լավագույն ֆիլմ ճանաչվեց ամերիկացի ռեժիսոր Փիթեր Ֆարելլիի «Կանաչ գիրք»-ը ժապավենը: Այն կատակերգական, կենսագրական դրամա է՝ հայտնի ջազ դաշնակահարի և վարորդի ճամփորդության ու ընկերության մասին:
Լավագույն ռեժիսորն է Ալֆոնսո Կուարոնը «Ռոմա» ֆիլմի համար:
«Բոհեմյան Ռապսոդիա» ֆիլմում Ֆրեդի Մերկուրիին մարմնավորելու համար լավագույն դերասանի ոսկե արձանիկը ստացավ Ռամի Մալեկը: Սա 37-ամյա կինոաստղի առաջին «Օսկար»-ն էր: Ընդհանուր առմամբ «Բոհեմյան Ռապսոդիա»-ն արժանացավ ամենաշատ՝ չորս արձանիկի:
«Ֆավորիտը» ֆիլմում Մեծ Բրիտանիայի թագուհի Աննայի դերի համար «Լավագույն դերասանուհի» անվանակարգում հաղթեց Օլիվիա Քոլմանը: