Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՃՏՊ Էջմիածին-Առատաշեն ավտոճանապարհին. կա տուժած և մեկ զոհ

Փետրվար 25,2019 10:06

Փետրվարի 24-ին, ժամը 21:35-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Առատաշեն գյուղի գլխավոր ավտոճանապարհին պայթել է ավտոմեքենա, կրակ է նկատվում, կա մեկ զոհ և մեկ տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Էջմիածին-Առատաշեն ավտոճանապարհի 2-րդ կմ-ին «BMW» մակնիշի (վարորդ` Ե. Ա., ծնված 1990 թ.) ավտոմեքենան բախվել է բետոնե առվակին, դուրս եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել դաշտամիջյան հատվածում: Ավտոմեքենայից մոտ 20 մ հեռավորության վրա հայտնաբերվել է վարորդի դին։

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը, ավտոմեքենայի ուղևորը՝ Բ. Բ.-ն (ծնված 1992 թ.), հոսպիտալացվել է Վաղարշապատի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր:

Փրկարարները վարորդի դին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, հոսանքազրկել ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

Դեպքի վայրում նախնական տեղեկություն է եղել, որ ավտոմեքենայում գտնվել է ևս մեկ քաղաքացի։ Փրկարարները հետախուզել են տարածքը (մոտ 200 մ շառավղով)․ ՃՏՊ-ի հետ առնչություն ունեցող այլ քաղաքացի չի հայտնաբերվել։

Արտակարգ իրավիճակների նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728