Լրահոս
Օրվա լրահոսը

«Պետք է շահագրգռել բիզնեսին՝ մետրոյի շինարարությանը մասնակցելու համար»․ Երեւանի քաղաքապետի մամուլի քարտուղար

Փետրվար 24,2019 23:45

Այս շաբաթներին քաղաքապետարանում մետրոյի զարգացման մասին պարբերաբար խորհրդակցություններ են տեղի ունենում եւ հանդիպումներ պոտենցիալ ներդրողների հետ: Հայտնի է, որ Սովետի տարիներին Բարեկամությունից մինչեւ Հրազդանի ձոր՝ այսօրվա Թումոյի դիմացի կիրճը, թունելը գրեթե ամբողջությամբ կառուցված է: Ըստ նախագծի, մնում է ձորի բերանից կամուրջ կառուցել մինչեւ Աջափնյակ ու կայարանը բացել էնտեղ:
Բայց քանի որ գնացքատար կամրջի կառուցումը բավական թանկ հաճույք է, այս ընթացքում առաջարկ եղավ՝ կառուցել ավելի թեթեւ կոնստրուկցիայով կամուրջ՝ միայն հետիոտնի համար:

Այսինքն, մետրոյի կայարանը վերջանալու էր թունելի մոտ, եւ ուղեւորները ճանապարհը մինչեւ Աջափնյակ շարունակելու էին ոտքով՝ լավագույն դեպքում՝ շարժասանդուղքի վրա (ինչպես օրինակ, մեծ օդանավակայաններում):
Սա հարմար տարբերակ էր այնքանով, որ անհամեմատ փոքր ծախսի շնորհիվ հնարավոր կլիներ մետրոյի կայարան բացել ու ըստ էության, կատարել նախընտրական խոստումը:

Բայց քաղաքապետ Մարությանը դեմ էր այս գաղափարին, որովհետեւ դա կնշանակեր, որ զգալի ծախսերով հանդերձ, փաստորեն կկասեցվեր մետրոպոլիտենի զարգացումն այս ուղղության վրա: Քաղաքապետը իր թիմի հետ միասին գերադասեց գնալ ավելի դժվար ճանապարհով ու փորձել կառուցել կայարան Հրազդանի աջ ափին՝ հեռանկարում այն դեպի Դավթաշեն զարգացնելու հույսով:

Սրա համար պետք կլինի շահագրգռել բիզնեսին՝ շինարարություն սկսելու այդ հատվածում եւ մասնակցելու մետրոյի շինարարությանը: Բացի դրանից, այս կայարանի կառուցումն ու հետագա զարգացման ռեալ հեռանկարը ավելի գրավիչ կդարձնի թաղամասը կառուցապատողների համար ու միաժամանակ թույլ կտա լուծել Աջափնյակի վթարային ու հնացող բնակֆոնդի թարմացման խնդիրը:

 

Հակոբ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՄԱՄՈՒԼԻ ՔԱՐՏՈՒՂԱՐ 

https://www.facebook.com/permalink.php?story_fbid=10215216539712549&id=1405208089

https://www.facebook.com/Yerevanofficial/videos/vb.1816787101703745/299153614101954/?type=2&theater

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728