Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Էստոնիայի նախագահ տիկին Կերստի Կալյուլայդին` Էստոնիայի Հանրապետության Ազգային տոնի առթիվ:
Նախագահ Սարգսյանը համոզմունք է հայտնել, որ համատեղ ջանքերի շնորհիվ Հայաստանի և Էստոնիայի միջև առկա կառուցողական երկխոսությունն ու փոխշահավետ համագործակցությունը կընդլայնվեն և կխորանան։
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ