Լրահոս
Օրվա լրահոսը

Արհեստական խոչընդոտներ ստեղծելու փոխարեն կոչ ենք անում վերադառնալ օրենքի դաշտ․ Սամվել Բաբայանի գրասենյակ

Փետրվար 23,2019 20:26

Ինչպես և սպասելի էր, Սամվել Բաբայանի հայտարարությունից հետո, այն է՝ Սահմանադրական փոփոխություններ  իրականացնելու համար ստորագրահավաք սկսելը, Արցախի իշխանական թևը, եթե ոչ ամբողջությամբ, ապա մասնակիորեն պետք է ենթարկվեր սթրեսի։ Սակայն սպասելի չէր, որ սթրեսը նրան կբերեր աֆեկտային վիճակի, որի արդյունքում կընդունվեին ոչ ադեկվատ, մարդկային պատկերացումների հետ ոչ մի զուգահեռ չունեցող որոշումներ։

Սրա վառ ապացույցը փետրվարի 18-ին Արցախի կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից ընդունված որոշումն է Սահմանադրական փոփոխությունների համար կազմակերպվող ստորագրահավաքի, այնուհետև դրա արդյունքում հանրաքվե կազմակերպելու մասին։ Ըստ որի՝ ստորագրահավաքը պետք է իրականացնի հատուկ նախաձեռնող խումբը, ստորագրահավաքը պետք է իրականացվի  ԱՀ տարածքում գործող համայնքապետարաններում և շրջվարչակազմերում (Ստեփանակերտի քաղաքապետարանում), նախաձեռնող խմբի գրանցումից հետո 45 օրվա ընթացքում։

Ցանկացած պատկերացումից դուրս է, որ, օրինակ, 40 000 բնակչություն ունեցող քաղաքում ստորագրահավաքը պետք է իրականացվի միայն քաղաքապետարանում, ստացվում է այնպես, որ օրը գրեթե 1000 մարդ պետք է հերթ կանգնի, որ իր ստորագրությունը թողնի, միևնույն ժամանակ ստորագրություն տալու սկզբում և վերջում պետք է ստուգվեն քաղաքացու տվյալները։ Ցանկացած քաղաքացի, ով ունի ընտրության իրավունք,  իրավունք ունի ցանկացած վայրում իրականացնել ստորագրահավաք իր կողմից ներկայացված անձնագրի առկայության դեպքում, իսկ ինչ վերաբերում է մարդկանց անձնական տվյալները ստուգելուն, ապա դա իշխանությունը կարող է իրականացնել ստորագրահավաքից հետո արդեն օրենքի սահմաններում։

Սա  ոչ այլ ինչ է, եթե ոչ սեփական քաղաքացու իրավունքները ոտնահարելու փորձ։ Կոչ ենք անում վերադառնալ օրինական դաշտ, աշխատել օրենքի սահմաններում, վերջ տալ բռնանալ մարդկանց իրավունքների վրա, այլապես դուք ինքներդ եք դրդում ժողովրդին վաղաժամ որոշումների, այն է՝ հեղափոխության, որի պատասխանատվությունը ամբողջությամբ դուք եք կրելու։ Արհեստական խոչընդոտներ ստեղծելու, ձեր վիճակը ավելի բարդացնելու փոխարեն, կոչ ենք անում վերադառնալ օրենքի դաշտ՝ չցուցադրելով սեփական վախերը։

Իսկ թե ինչու հանկարծակի փետրվարի 18-ին, անմիջապես Սամվել Բաբայանի հայտարարությունից հետո ընդունվեց այս որոշումների շարքը, մինչդեռ սահմանադրությունը արդեն ուժի մեջ էր, դա ուրիշ հարց է։ Դրան կանդրադառնաք ավելի ուշ։ Երբ շղթան կբացվի և կհասկանանք, արդյո՞ք բոլոր որոշումներն են ըստ անհրաժեշտության ընդունվում ձեզ մոտ, թե ոչ։

Վերադարձեք օրինական դաշտ։

Դիմում ենք ՀՀ իշխանություններին, ԱՀ և ՀՀ ՄԻՊ գրասենյակներին հնարավորության սահմաններում ուշադրություն դարձնել այս որոշումների  օրինականությանը, սրանց անօրինական կիրառման դեմ աշխատանքներ տանել, այլապես սա տանում է քաղաքացու իրավունքների սահմանափակմանը։

 

ՍԱՄՎԵԼ ԲԱԲԱՅԱՆԻ ԳՐԱՍԵՆՅԱԿ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Artur Lazarian says:

    Արցախի իշխանութիւնների հարցը ՀՐԱՏԱՊ լուծելու հարց է: Եթէ նոյնիսկ միջազգային հանրութեան առաջ թատրոն ենք խաղում, թէ Արցախն առանձին պետութիւն է … բլա բլա բլա, իրականում դա ձեւական բան պիտի լինի: Թէեւ Արցախն օրէնքով առանձին է, բայց հայերի գիտակցութեան մէջ եւ գործնականում պիտի հասկանանք, որ դա ընդամենը հաւասարազօր է ՀՀ միւս մարզերին, ՈՒՍՏԻ 100%-ով պիտի ենթարկուի Հայաստանին: Ցաւօք, դա այդպէս չէ: Այնտեղ ունենք «պետութիւն պետութեան մէջ»: Այս 10 ամիսներին մենք մի քանի անգամ արդէն առիթ ունեցել ենք տեսնել, թէ այնտեղից ինչպէս են «ատամ ցոյց տալիս»: Սա անթոյլատրելի է եւ սրան պիտի վերջ տանք:

    Այդ առումով իմ ցանկութիւնն է, որ Սամուէլ Բաբայեանը հնարաւորութիւն ունենայ մասնակցելու ընտրութիւններին՝ որպէս նախագահի թեկնածու:

  2. Delea says:

    Սամվել Բաբայանը 1998-2018 թթ․ ենթարկվել է քաղաքական հետապնդպման, ապօրինի կալանավորվել և դատապարտվել շինծու հոդվածներով, ենթարկվել է սև-հակաքարզչության իշխանությունների կողմից, չնայած դրան եռանդուն կերպով պայքարել է ավտորիտար համակարգի դեմ՝ հանուն հայ ժողովրդի հաղթանակի։
    1993 թվականի ապրիլ ամսից երբ նշանակվում է Ինքնաշաշտպանության խորհրդի նախագահի պաշտոնակատար, ես կազմակերպում էի Էջմիածնում, Վազգեն Մնուկյանի հրամանով Մարտակերտի ուղղությամբ հատուկ մոտո-հրձգային գունդը, որի մեջ ընդգրկվեցին ՀՀ 11 շրջանների եվ Երեվանի 3 վաշտի կամավորական պայմանագրայիններով:1993 թվականի Հունիսի 23-ին իմ ծննդյան օրը մենք մոտ 500 պայմանագրայիններով արդեն Ստեփանակերտի Օգանով Սամվելի գնդում էինք:
    Մինչեվ իմ տղաններն օգտվեցին Օգանովի հյուրասիրած ընթրիքով,Սամվել Բաբայանը հրամայեց տեղափոխվել Դանիելյան Նորիկի մոտ,որին դավադրաբար սպանեցին անհայտ հանգամանքներում՝1993 թվականի հոկտեմբերի 18-ին, Խաչենում։1992 թվականից լինելով Մարտակերտի պաշտպանական շրջանի հրամանատար կարճ ժամանակում մենք ընկերցանք եվ մեր վերջին զրույզը եղավ ՝1993 թվականի հոկտեմբերի կեսերին:Նա խոսում էր իր վրա մահափորձ կատարելու մասին:Ես առաջարկեցի իմ ռազվետկի պետի ծառայությունը,բայց նա հրաժարվեց:Նորիկը պատմում էր Ռոբի եվ Սերժի վտանգավոր լինելու մասին:Նույն այդ Ռոբն եվ Սերժն եղան Սամվել Բաբայանի շինծու հոդվածներ հորինողները որի համար երկուսն էլ պատասխան են տալու:

    Այն ժամանակ հրաժարվեցին այդ ծանր բեռը վերցնել որեվիցե մեկը իր ուսերի վրա,բացի Սամվել Բաբայանից որն էլ լինելով իր ազգի նվիրված զավակ մենք, Սամվել Բաբայանի իմաստուն եվ խելացի հրամաններով հաղթեցինք:
    Սիրելի Արցախցիներ,ես որպես մախկին հրամանատար կոչ եմ անում բոլոր նրանց ովքեր այդ ծանր տարիներին մեզ հետ մասին հաղթեցինք թշնամուն,ընտրեք Սամվել Բաբայանին դեպի պայծառ ապագա եվ ժողովրդավարական ինքնավար մարզ ՀՀ կազմի մեջ կառուցելու համար:

    Մարտակերտի հատուկ մոտո-հրաձգային գնդի նախկին հրամանատար՝
    ԱՂԱՍԻ

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728