Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Ծառուկյանի որդին քրգործով կարգավիճակ դեռ չունի, բայց հարցաքննվել է

Փետրվար 23,2019 17:15

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի գնահատմամբ (դատավոր Մ. Մելքոնյան) ԱԺ նախկին պատգամավոր Մելիք Մանուկյանի որդուն՝ Շանթ Մանուկյանին, նախաքննական մարմնի ներկայացրած ապացույցները բավարար չեն եզրակացնելու, որ Շանթ Մանուկյանն առնչություն է ունեցել Պարտեզ ռեստորանային համալիրում 2019 թվականի հունվարի լույս 29-ի գիշերը տեղի ունեցած զինված խուլիգանությանը։ Ավելին՝ մեղադրանքի հիմքում դրված ցուցմունքներով պարզվել է, որ որ Շանթ Մանուկյանն օգնել է վիրավորվածներին բժշկական օգնություն ցուցաբերելու հարցում։

Դատարանը փաստել է, որ Շանթ Մանուկյանին առաջադրված մեղադրանքին նրա առնչությունն հիմնավորելու համար վարույթն իրականացնող մարմինը` ՀԿԳ ավագ քննիչ Ա. Բադալյանը, դատարան է ներկայացրել երկու ցուցմունք՝ Շանթինը եւ մեկ վկայինը, որոնք նույնաբովանդակ են ու փաստում են, որ դուրս գալով ռեստորանից` Շանթը նկատել է գլխի շրջանում վիրավորված Ջիվանին, գոռացել է, որպեսզի շտապօգնություն կանչեն։

Ըստ էության, որեւէ փաստական հանգամանք չի ներկայացվել, որ նրա մոտ եղել է հրազեն կամ զենքին նմանվող որեւէ առարկա, կամ որ նրան տեսել են այն վայրում, որտեղ զարգացել են իրադարձությունները։ Հետեւաբար, դատարանը մերժել էր Շանթ Մանուկյանին կալանավորելու վերաբերյալ ավագ քննիչի միջնորդությունը՝ հիմնավոր կասկածի բացակայության հիմքով։

Նշենք, 21-ամյա Ջիվանի կյանքն այդպես էլ փրկել չհաջողվեց եւ դեպքից մոտ 10 օր անց նա մահացավ բժշկական կենտրոնում։ Վերջինիս հարազատները Գագիկ Ծառուկյանի որդուն են մեղադրում իրենց տղայի մահվան մեջ ու անգամ քույրը հանդես եկավ բաց նամակով։ Ծառուկյանի որդին քրեական գործով կարգավիճակ դեռ չունի, բայց հարցաքննվել է։ Aravot.am-ի տեղեկություններով` դատախազությունը ներկայումս վերաքննիչ բողոք է ներկայացրել Շանթ Մանուկյանի կալանավորումը մերժելու դատարանի որոշման դեմ, ինչը դեռ քննարկման փուլում է։ Պաշտպանական կողմը համոզված է, որ օբյեկտիվ իրականությունը կպարզվի և Շանթ Մանուկյանի նկատմամբ քրեական հետապնդումն ընդհանրապես կդադարեցվի։

Ռ.Մ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728