Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«Էլ ո՞ւմ հովանու ներքո հայկական խումբը լիներ Սիրիայում, եթե ոչ Ռուսաստանի». թուրքագետ

Փետրվար 23,2019 15:37

«Մենք մեր շահն ու հետաքրքրությունն ունենք Սիրիայում՝ կայացած հայկական համայնք, որը մեծապես տուժել է  սիրիական ճգնաժամից: Այն, որ հումանիտար առաքելությունը Սիրիա է ուղարկվել ռուսական հովանու ներքո, տրամաբանական է: Էլ ո՞ւմ հովանու ներքո լիներ, երբ Սիրիայի կառավարության կողմից ճանաչված եւ ընդունված միակ կոալիցիան ՌԴ գլխավորած կոալիցիան է, ոչ թե ԱՄՆ-ինը»,- «Տեսակետ» մամուլի ակումբում այսօր անդրադառնալով ՀՀ-ի կողմից Սիրիա հումանիտար առաքելություն ուղարկելուն՝ ասաց թուրքագետ Անուշ Հովհաննիսյանը:

Նա շեշտեց, որ առաքելությունը ոչ թե ռազմական գործողություններ է իրականացնելու, այլ հումանիտար օգնություն է ցուցաբերելու. «Այստեղ խնդիր չեմ տեսնում: Խնդիրն այն է, որ մեր՝ Սիրիայում ներկա լինելու պատճառը  հասկանալի կերպով պետք է հասցնենք արեւմտյան գործընկերներին, որպեսզի դա չընկալվի որպես այս կամ այն կողմի ճնշումներին տուրք տալու քայլ»:

Անուշ Հովհաննիսյանը կարծում է, որ ՀՀ-ն իր գործընկեր-երկրների հետ բացատրական աշխատանք պետք է իրականացներ հումանիտար առաքելության մասին, սակայն դա, ըստ մասնագետի, համապատասխան գերատեսչությունների կողմից պատշաճ չի կատարվել:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728