Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«Հանցավոր բան չկա նրանում, որ ՀՀ-Թուրքիա հարաբերությունները դուրս մնացին կառավարության ծրագրից». թուրքագետ

Փետրվար 23,2019 14:41

«Այն, որ կառավարության ծրագրում բացակայում է Թուրքիայի հետ որեւէ տեսակի հարաբերություններ հաստատելու կետը, դրանում որեւէ հանցավոր բան չեմ տեսնում: Դա իրավիճակն է  արտահայտում ՀՀ-Թուրքիա հարաբերությունների, որոնք, փաստացի, չկան»,- «Տեսակետ» մամուլի ակումբում այսօր անդրադառնալով ՀՀ կառավարության ծրագրին` ասաց թուրքագետ Անուշ Հովհաննիսյանը:

Թուրքագետը հիշեցրեց ՀՀ երկար տարիների քաղաքականությունը, որը վերահաստատեց նաեւ վարչապետ Նիկոլ Փաշինյանը. «Նա հայտարարեց, որ ՀՀ-ն պատրաստ է առանց նախապայմանների հարաբերություններ հաստատել Թուրքիայի հետ: Մենք՝ թուրքագետներս, չենք տեսնում, որ Թուրքիան ցանկություն ունի որեւէ կերպ հարաբերվել ՀՀ-ի հետ: Հակառակը, շարունակում է Ադրբեջանի հետ ՀՀ-ին ճնշելու քաղաքականությունը: Նման իրավիճակում կառավարության ծրագրում Թուրքիայի մասին տող գրելը ճիշտ չէ»:

Անուշ Հովհաննիսյանը նաեւ նշեց, որ կառավարության ծրագրի՝ արտաքին քաղաքականությանը վերաբերող հատվածը շատ խոցելի կողմեր ունի. «Քննադատության տեղիք կա, ինչն արդարացված է»:

https://www.facebook.com/aravot.am/videos/320234891962893/

 

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728