Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«Մակրոնի որոշումն ազդակ է Թուրքիայի համար, որ եվրոպացիները դժգոհ են վերջինիցս». թուրքագետ

Փետրվար 23,2019 14:11

«Ֆրանսիայի կառավարությունն այս որոշումն ընդունեց Եվրամիության հերթական զեկույցից առաջ: ԵՄ արտաքին հարաբերությունների հանձնաժողովը, որն ամեն տարի զեկույց է պատրաստում Թուրքիայի՝ ԵՄ-ին անդամակցության վերաբերյալ, օրերս ընդունել է որոշում, որում կարեւոր է համարում սառեցնել Թուրքիայի հետ բանակցությունները՝ ԵՄ-ին անդամակցության վերաբերյալ»,- «Տեսակետ» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանն այսօր անդրադառնալով Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի այն հայտարարությանը, որը ապրիլի 24-ը Ֆրանսիայում նշվելու է որպես Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր, ասաց թուրքագետ Անուշ Հովհաննիսյանը:

Նրա բնորոշմամբ. «Ֆրանսիայի այդ որոշումն ազդակ է, որը ցուցադրում է ԵՄ դժգոհությունը՝ Թուրքիայի ներքին քաղաքականության հանդեպ: Մարդու իրավունքների ոտնահարումները չէին կարող անարձագանք մնալ Եվրոպայի համար, դրանք հակասում եմ ԵՄ արժեքներին, ուստի սա ազդակ է Թուրքիայի համար, որ եվրոպացիները դժգոհ են եւ չեն ուզում ԵՄ ընտանիքում Թուրքիայի պես անդամ ունենալ»:

Անուշ Հովհաննիսյանն ընդգծեց՝ եթե ԵՄ-ն որոշակի լծակներ ոնի Թուրքիայի վրա ազդելու համար՝ Կիպրոսի հարց, Հայոց ցեղասպանություն, ապա Թուրքիան եւս լծակ ունի՝ իր տարածքում ապաստանած Սիրիայի երեք միլիոն փախստականների հարցը, որը պարբերաբար շահարկվում է Էրդողանի կողմից՝ որպես շանտաժ ԵՄ-ի դեմ:

https://www.facebook.com/aravot.am/videos/320234891962893/

 

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728