Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Անձերի դեմ պայքարով համակարգային կոռուպցիայի խնդիրը լուծել հնարավոր չէ․ «Փաստ»

Փետրվար 23,2019 11:55

«ՀՀ ժողովրդից գողացողը պետք է բռնվի, ամբաստանվի, խայտառակվի, բարոյապես ոչնչացվի և ուղարկվի բանտ», – նախօրեին ասել է վարչապետ Փաշինյանը՝ կառավարության նիստում: Թեման պետությանը տրվող դրամաշնորհներն են, որոնք, ըստ Փաշինյանի, հանրագումարում բավական շատ են, ու եթե ծախսվեն արդյունավետ, ապա դժվար թե քաղաքացին դա չզգա իր մաշկի վրա: Փաշինյանի կարծիքով, եթե քաղաքացին դա չի զգում, ուրեմն ինչ-որ տեղ գողանում են այդ միջոցները:

Այն, որ պետական միջոցները յուրացնողներին պետք է խստորեն պատժել, քննարկման ենթակա չէ: Պետական միջոցների գողությունը, ի տարբերություն հասարակ գողության, ունի նաև քաղաքական ենթատեքստ: Եթե այդ գողությունը կամ յուրացումը դառնում է համակարգային, ապա պետական ապարատը սկսում է ծանր ու դանդաղ շնչել: Խնդիրը, սակայն, ոչ թե այն է՝ գողերին պետք է պատժել, թե ոչ, այլ թե ինչպես պետք է պատժվեն գողերը: Արդյո՞ք առաջարկվող բարոյազրկումը, խայտառակումը արդյունավետ միջոցներ են:

Այստեղ մենք մոտենում ենք մի խնդրի, որի մասին քիչ չենք խոսել: Կոռուպցիայի, պետական միջոցների յուրացման, անարդյունավետության դեմ առանձին վերցրած դեմքերով ու դեպքերով պայքարելը գուցե էմոցիոնալ առումով իր արդյունքները տալիս է, սակայն համակարգային լուծումներ չի առաջարկում: Կոռուպցիայի դեմ պայքարը, ցավոք, հետհեղափոխական շրջանում դրսևորվել է բացառապես կոշտ հռետորաբանությամբ, իսկ գործնականում այդ պայքարի թիրախում հայտնվել են առանձին վերցրած հայտնի անձեր, հիմնականում նախորդ իշխանական-տնտեսական վերնախավից:

Չենք վիճարկում այդ անձանց մեղավորությունը կամ անմեղությունը: Սակայն ինչպես այն ժամանակ, այդպես էլ հիմա համոզված ենք, որ անձերի դեմ պայքարով համակարգային կոռուպցիայի խնդիրը լուծել հնարավոր չէ:

Իսկ Հայաստանում կոռուպցիան եղել է համակարգային, այն, իհարկե, հովանավորվել է իշխանության վերին օղակների կողմից: Սակայն այդ պրոցեսին մասնակցել են պետական միջոցների հետ առնչվող տարատեսակ շերտեր՝ վերևից մինչև ամենաներքև: Ավելին՝ կոռուպցիան դարձել է պետական կառավարման չգրված կանոնը, շարժիչը, մոտիվատորը:

 

Լեւոն ՄԱՐԳԱՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728