Լրահոս
Օրվա լրահոսը

Չի բացառվում, որ Փաշինյանն ու իր բերած կադրերի մեծ մասը խելացի խորհուրդները ո՛չ լսում են, ո՛չ ընդունում․ «Ազգ»

Փետրվար 23,2019 10:55

Վերջին շրջանում հանրության ուշադրության կիզակետում են Հայաստանի որոշ բարձրագույն պաշտոնատարներ, ովքեր զանազան վրիպումների համար քարկոծումների թիրախ են դառնում: Հայտնվել են նաեւ դատափետումների ենթարկվողների ինքնակոչ պաշտպաններ, ովքեր ամենագռեհիկ հայհոյաբանությամբ փորձում են լռեցնել քննադատողներին եւ արդարացնել այս կամ այն վրիպումը թույլ տված հանրային դեմքերին:

Նախ, մինչեւ ե՞րբ պետք է նախկիններին տեղի-անտեղի հիշելով՝ արդարացվեն ներկաների մեծ կամ փոքրիկ վրիպումները: Հին աշխարհի պատմաբաններից Սվետոնիուսը, վկայակոչելով Ալեքսանդր Մակեդոնացու եւ սոփեստ փիլիսոփայի բանավեճը, գրում է. «Աշխարհում մեռածնե՞րն են շատ, թե՞ կենդանի մարդիկ» հարցին փիլիսոփան պատասխանում է՝ իհարկե՛, կենդանի մարդիկ: ՉԷ՞ որ մեռածներն արդեն չկան, ինչո՞ւ նրանց… հաշվել: Կարծում եմ՝ նախկինների վերադարձի վա՛խն է նրանց հանդեպ շատերի ատելության աղբյուրը:

Մինչդեռ ժողովրդական խոսքն ասում է՝ աշխարհն աստիճան է, բարձրացողը մի օր կիջնի, իջնողը՝ կբարձրանա: Ահա, բոլոր նրանք, ովքեր նախկինների հասցեին զարհուրելի հայհոյաբանությամբ իրենք իրենց ուղղակի խայտառակել ու խայտառակում են, անհանգստանում են, թե վերադարձի դեպքում երեսներին ինչպե՞ս են նայելու: Եվ հայհոյաբանությունը ավելի մե՛ծ եռանդով են առաջ տանում, որ հանկարծ այդ հնարավոր վերադարձը… տեղի չունենա:

Երկրորդ, ներկա իշխանությունների կողմնակիցները չէի՞ն կարող սոցցանցերում վարկաբեկիչ նյութեր զետեղել, որ հետո հավատարմահպատակության զեղումներով ձգտեն նոր պաշտոնավորների աչքը մտնել կամ մեղքը նախկին կառավարող կուսակցության գործչներին վերագրելով՝ նրանց մի ավելորդ անգամ վարկաբեկել:

Երրորդ, միանգամայն հնարավոր է, որ նախկին ղեկավարները այս կարգի փոքրիկ վրիպումներ կամ իրո՛ք թույլ չեն տվել կամ, եթե թույլ տվել են, ապա անձամբ ես նման բան չեմ հիշում:

Չորրորդ, մեր ներկայիս ղեկավարները, այդ թվում նաեւ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ծնված, մեծացած ու դաստիարակված լինելով գյուղական համեստ ընտանիքում, երեւում է՝ բարձրաշխարհիկ վարվելակերպի կանոններից առայժմ լավ տեղյակ չեն: Չի բացառվում, որ ի՛նքն էլ, իր բերած նոր կադրերի մեծ մասն էլ խելացի խորհուրդները ո՛չ լսում են, ո՛չ ընդունում:

 

Ռաֆիկ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» շաբաթաթերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728