Կիրակի՝ փետրվարի 24-ին, ժամը 15-ին «Առավոտի» կայքում դիտեք «Առաջին դեմքից» հաղորդաշարի հերթական թողարկումը: Մեր հյուրն է «Իմ քայլը» խորհրդարանական խմբակցության ղեկավար, ՀՀ մշակույթի նախկին նախարար Լիլիթ Մակունցը:
Նրա հետ զրուցելու ենք եւ իր նախկին՝ մշակույթի նախարարությանն առնչվող որոշ հարցերի մասին, եւ ներկա գործունեության՝ խորհրդարանական խմբակցության ղեկավարի պաշտոնում, մասնավորապես՝ իշխանության վերահսկողության ու հաշվետվողականության համատեքստում:
Զրույցը վարում է Աննա Իսրայելյանը: