Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Ի՞նչ է, հրաժարվենք աշխատանքից, մտածենք տանը նստենք ու նպաստ ստանանք

Փետրվար 23,2019 13:30
npast

Հրապարակավ բազմիցս է խոսվել ընտանեկան կամ աղքատության, այսպես ասած՝ նպաստ կոչված համակարգի մասին: Համակարգ, որը ստեղծման առաջին իսկ օրից չի ծառայել իր նպատակին ու չի գոհացրել բնակչության այն լայն շերտին, ինչին կոչված է ծառայելու: Կարեւոր չէ, թե դու անապահով ես եւ գտնվում ես այն կարգավիճակում, որ պետք է օգտվես համակարգի ծառայությունից, այլ կարեւորն այն է, որ կարողանաս լեզու գտնել սոցիալական ծառայության աշխատակցի հետ: Բավական է ինչ-որ տեղ անցնես աշխատանքի, կարեւոր չէ, թե որքան ես ամսական վաստակում, ինչ կարգի գումար է մտնում տունդ, արդյոք դա բավարար է այսպես ասած յոլա գնալու համար, թե` ոչ, նպաստդ կտրում են: Աշխատում ես վերջ, քեզ ոչ մի նպաստ, ոչ մի օգնություն: Ի՞նչ է, հրաժարվենք աշխատանքից, մտածենք տանը նստենք ու նպաստ ստանանք, ինչն անում են այսօր շատերը: Միթե դա ճիշտ է, այդպես են որոշում ընտանիքի կարիքավոր կամ ոչ կարիքավոր լինելը: Կարծում եմ, որ համակարգում պետք է անպայման փոփոխություն լինի. նպաստը իսկական հասցեատիրոջը հասցնելու նպատակով:

Հիշում եմ, երբ դեռ փոքր էի, դա խորհրդային տարիներին էր, ընտանիքում, եթե կար անչափահաս տարիքի երեխա, անկախ ամեն ինչից՝ մեկն է, թե երկուսը կամ ընտանիքը հարուստ է, թե աղքատ, միեւնույն է, այդ ընտանիքը պետք է ստանար երեխայի նպաստ, մինչեւ չափահաս դառնալը: Ասեմ ավելին՝ չորս եւ ավելի երեխա ունեցողները կառավարության կողմից ուշադրության էին արժանանում եւ ունեին մեծ առավելություններ շատ ու շատ հարցերում: Ցանկալի կլիներ, որ մեր նորընտիր Ազգային ժողովը եւ կառավարությունը ոչ միայն ընտանեկան նպաստի համակարգում փոփոխություններ կատարեն, այլեւ օրենքները փոփոխելով բազմանդամ ընտանիքներին արտոնություններ շնորհեն:

ՕՆԻԿ ԲԱԲԱՅԱՆ

Արարատի մարզ, գյուղ Մխչյան

«Առավոտ» օրաթերթ, 

22.02.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728