Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանը չկա «Յութուբ»-ի ցուցակում․ մեր երկիրը հետ է մնում Ադրբեջանից ու Վրաստանից

Փետրվար 22,2019 21:30

Aravot.am-ի հետ զրույցում Ռուսաստանի Դաշնության Չելյաբինսկ քաղաքում բնակվող «Ծո բլոգ» յութուբյան ալիքի սեփականատեր Սայաթ Հարությունյանը տեղեկացրեց, որ ի տարբերություն հարևան երկրների՝ Ադրբեջանի ու Վրաստանի, Հայաստանը չի հանդիսանում Youtube-ի գործընկեր երկիր, փաստացի հայկական Youtube չի գործում, որի պատճառով էլ չկա «թրենդներ» բաժինը։

Ըստ մեր զրուցակցի, եթե Հայաստանը միանա «Յութուբ»-ի գործընկերային ցանցին, ապա կարելի է գումար վաստակել մեծ դիտելիություն ունեցող տեսանյութերում գովազդներ տեղադրելու միջոցով։ Բացի այդ, ըստ Սայաթ Հարությունյանի, հայկական յութուբը հնարավորություն կտա, որպեսզի ավելի արագ զարգանան նորաստեղծ ալիքները և լրացուցիչ մոտիվացիա կլինի ավելի որակով տեսանյութեր նկարելու։

«Սա իրոք վիրավորական է, որ Ադրբեջանն ու Վրաստանը կպած են Youtube-ին , մենք՝ ոչ։ Այսինքն` գործում է Youtube․az, Youtube. Ru, բայց ոչ Youtube․am։ Եվ եթե մեր տեսանյութերից որևէ մեկը հայտնվում է ռուսական յութուբի «թրենդներ» բաժնում, դա ռուսաստանաբնակ հայերի ակտիվության շնորհիվ է։ Այս խնդիրը, կարծում եմ, կարելի է լուծել, հարցը սկսել է անհանգստացել բլոգերներին, շոու բիզնեսի ներկայացուցիչներին։ Նույնիսկ Մեծ Բրիտանիայում բնակվող հայ բլոգերներից մեկը այս հարցով գնացել էր Մեծ Բրիտանիայի յութուբի ու գուգլի գրասենյակներից մեկը, որտեղից պատասխանել էին, թե այդ հարցով զբաղվում է յութուբի գլխավոր գրասենյակը, որը գտնվում է Կալիֆոռնիայում։ Այժմ խնդրագիր՝ պետիցիա ենք բացել, 4000 հոգի ստորագրել են, սա թասիբի հարց է»,-ասաց մեր զրուցակիցը։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Սայաթ Հարությունյանի լուսանկարը՝ նրա ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728