Փետրվարի 21-ին Լեհաստանում ՀՀ դեսպան Սամվել Մկրտչյանը հանդիպեց Լեհաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության պետական քարտուղար Մաչեյ Լանգի (Maciej Lang) հետ (պատասխանատու է տնտեսական դիվանագիտության, զարգացման համագործակցության, Ասիայի, Աֆրիկայի և Մերձավոր Արևելքի քաղաքականության համար)։
Հանդիպման ընթացքում քննարկվեցին առաջիկայում նախատեսվող փոխադարձ այցերի օրակարգի ձևավորման և բովանդակային թեմաների ընդգրկման հարցեր։
Առանձնակի ուշադրության արժանացան երկրների ներքին համաչափ զարգացման հարցերը և, այդ առումով, անդրադարձ կատարվեց Լեհաստանի համապատասխան դրական փորձառությանը։
Երկուստեք արժևորվեցին Հայաստանի և Լեհաստանի հարաբերությունների ներկա մակարդակը և նախանշվեցին հետագա քայլերն ու անելիքները։
ՀՀ ԱԳՆ