Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Մարտի 1-ի զոհերի հարազատների հայտարարությունը

Փետրվար 22,2019 18:35

Մարտի 1-ին երթ անցկացնելու վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչը մեզ` մարտի 1-ի զոհերի հարազատներիս հույս է տալիս, որ վերջապես, մարտիմեկյան ոճրագործությունից 11 տարի անց կատարվում են հստակ քայլեր այդ հանցագործության բացահայտման եւ մեղավորներին պատասխանատվության կանչելու ուղղությամբ:

Մենք երկար տարիներ սպասել ենք, որ կգա այն օրը, երբ մեր հարազատներին սպանողները կկանգնեն արդարադատության առաջ եւ պատասխան կտան օրենքի ամբողջ խստությամբ:

Նոր իշխանությունը մինչ այս պահը կատարել է անհրաժեշտ քայլեր, դրսեւորել է կամք մեր տարիների պահանջը կատարելու համար: Գտնում ենք, որ Մարտի 1-ին պետական մակարդակով կազմակերպած երթը այդ ոճրագործության բացահայտման քայլերից մեկն է, որը կունենա իր տրամաբանական շարունակությունը:

Կոչ ենք անում բոլորին, իրենց մասնակցությունը բերել Մարտի 1-ի երթին` ի հիշատակ մեր հարազատների, ովքեր իրենց կյանքը դրեցին Հայաստանի ազատության եւ ժողովրդավարության համար:

Մարտի 1-ի զոհերի հարազատներ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    Ձեր հարազատներու մահուան պատասխանատուներէն մէկը, անոնց յիշատակին երթ է կազմակերպում, եւ իրեն ծափահարում էք:
     
    Ձեր հարազատներու մահուան պատասխանատուներէն մէկը, յանուն անոնց երթ կազմակերպելով, դարձեալ ու անգամ մը եւս՝ քաղաքական գործիքի է վերածում զանոնք, եւ զգացուած էք:
     
    Դեհ, ուրեմն… Բարի շարունակութիւն:

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728