Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի բանկը պատրաստում է վերլուծական աշխատանք տեղեկատվության և հաղորդակցման տեխնոլոգիաների ոլորտի վերաբերյալ, ինչը կարող է օգտակար լինել ՀՀ կառավարության ներկա առաջնահերթությունների հարցում

Փետրվար 22,2019 16:47

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը հանդիպել է Համաշխարհային բանկի Զարգացման քաղաքականության գործառնությունների և տեխնոլոգիական ներուժի իրացման առաքելության հետ։

Նախարարը ողջունել է հյուրերին, ներկայացրել Կառավարության ծրագրի տնտեսական գլխի հիմնական առանցքները և նշել, որ ծրագրի  նպատակներ հանդիսացող արտադրողականության և մրցունակության բարձրացումն անհնար է առանց էական ներդրումների, մասնավորապես՝ տեխնիկական և տեխնոլոգիական վերազինման նպատակով։

«Կան որոշակի գործիքներ, որոնք ևս մեզ հուշում են, թե ինչ անելիքներ ունենք։ Մասնավորապես՝ Համաշխարհային բանկի կողմից հրապարակվող մի քանի զեկույցներ մեթոդոլագիական լավ ուղեցույցներ են իրականացվող բարեփոխումների մասով՝ ներկայացնելով ոչ թե Կառավարության ինքնագնահատականը, այլ մասնավոր հատվածի կարծիքը իրականացվող բարեփոխումների մասին», – ասել է Տիգրան Խաչատրյանը։

ՀԲ ներկայացուցիչները նշել են, որ Բանկը պատրաստում է վերլուծական աշխատանք տեղեկատվության և հաղորդակցման տեխնոլոգիաների ոլորտի վերաբերյալ, ինչը կարող է օգտակար լինել Կառավարության ներկա առաջնահերթությունների հարցում։ Ըստ ՀԲ ներկայացուցչի՝ Զարգացման քաղաքականության գործառնությունները ևս ազդակ են, որ Համաշխարհային բանկը կառավարության կողքին է իր ծրագրի իրականացման գործում։

ՀԲ Մակրոտնտեսագիտության գծով տնօրեն Սանդիփ Մահաջանի գլխավորությամբ ՀԲ խումբը հետաքրքրվել է ներդրումային միջավայրի բարելավման միջոցառումներով, նախարարի հետ քննարկել օրենսդրական նախաձեռնությունները, ինչպես նաև գործարար միջավայրի բարեփոխումները։

Քննարկվել են նաև փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման և տնտեսության բազմազանեցման հարցերը։

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728