Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես արդեն մնացել եմ պատմության մեջ, որպես թավշյա հեղափոխության կազմակերպիչներից եւ մասնակիցներից». Ալեն Սիմոնյան

Փետրվար 22,2019 14:45

«Իսկ գիտի՞ արդյոք Ավետիք Իշխանյանը, որ Արամ Խաչատրյանի երաժշտության մեջ զետեղված է 7-րդ դարից եկող շարականը, որը ոչ միայն իմ պապերը, այլ նաեւ իր պապի պապերը աղոթել են, պետականություն պահպանել: Եվ վերջիվերջո, մեր հավատքը մեզ օգնել եւ պահպանել է»,- սա ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանի պատասխանն է նախկին «Ղարաբաղ 2» կոմիտեի անդամ, իրավապաշտպան Ավետիք Իշխանյանին:

Հիշեցնենք, Aravot.am-ի հետ զրույցում Ավետիք Իշխանյանը հարց էր ուղղել Ալեն Սիմոնյանին`ՀՀ օրհներգը փոխելու նրա նախաձեռնության հետ կապված: «Գիտի՞ արդյոք Ալեն Սիմոնյանը, որ «Մեր Հայրենիք» երգելով իր պապերը հաղթել են Սարդարապատում եւ կերտել Անկախ Հայաստան»,- հարց էր հնչեցրել Ավետիք Իշխանյանը։

«Կարող եմ ասել պարոն Իշխանյանին, որ իր մոտ ստացվեց իմ անունի շնորհիվ եւս մեկ անգամ հայտնվել լրատվական դաշտում»,- ասաց Ալեն Սիմոնյանը:

Aravot.am-ի դիտարկմանն էլ, որ տեսակետներ հնչեցին, թե օրհներգի փոփոխության նախաձեռնությամբ հենց դուք եք ցանկանում ինքնահաստատվել եւ մնալ պատմության մեջ, մեր զրուցակիցը պատասխանեց. «Ի՞նչ ունեմ ես ինքնահաստատվելու, կասե՞ք: Ես ՀՀ-ում տասը տարի շարունակ հրապարակային գործունեություն եմ ծավալել. Որեւիցե ինքնահաստատվելու խնդիր չունեմ: Ոչ էլ պատմության մեջ մնալու խնդիր ունեմ, որովհետեւ ես արդեն մնացել եմ պատմության մեջ, որպես մարդ, որը որ թավշյա հեղափոխության կազմակերպիչներից եւ մասնակիցներից մեկն է եղել»:

Այլ մանրամասները`տեսանյութում

Դիտարկմանը, որ Ավետիք Իշխանյանն էլ ինքնահաստատման խնդիր կարծես չունի, քանի որ «Ղարաբաղ 2» կոմիտեի անդամ է եղել եւ ոչ պակաս գործ է արել, Ալեն Սիմոնյանը հակադարձեց․ «Այդ նույն տրամաբանությամբ, եթե ինքը համարում է, որ ես ինքնահաստատվելու խնդիր ունեմ, ապա ես էլ համարում եմ, որ ինքն ինքնահաստատվելու խնդիր ունի, որովհետեւ ձեր նշած փաստը հիշում են ոչ բոլորն այսօր»։

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728