Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանին հարցրեցին՝ Դուք Ռոբերտ Քոչարյանի հետ փորձե՞լ եք հանդիպել, նա մերժե՞լ է եւ եթե այո, ապա ինչո՞ւ է մերժել: Նա պատասխանեց. «Եթե ես հայտնեմ պատճառները, թե ինչու է նա մերժել, նշանակում է, որ ես արդեն համաձայնություն եմ տալիս ձեր այն փաստին, որ ես հանդիպել եմ, կամ չեմ հանդիպել: Դա հրապարակման ենթակա չի: ՔԿՀ-ները, այդ թվում՝ կալանավայրերը, գտնվում են իմ ենթակայության տակ, եւ ես կարող եմ այցելել բոլորին, ծանոթանալ պայմաններին: Իսկ ում հետ եմ հանդիպել, ինչ պայմաններում եմ հանդիպել, դա հրապարակման ոչ ենթակա տեղեկություն է: Ես ոչ հաստատում եմ, ոչ հերքում եմ, որովհետեւ այդ տեղեկությունը փակ է»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ