Լրահոս
Օրվա լրահոսը

Հակոբ Արշակյանը գիտի` ինչպե՞ս ստարտափերը վերածել մեծ ընկերությունների

Փետրվար 22,2019 13:08

«Իմ քայլը» դաշինքի պատգամավորները օրենսդրական նախաձեռնությամբ հանդես կգան, որի նպատակը լինելու է մտավոր սեփականության պաշտպանությունը: Այսօր այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը`վերակազմավորվող կապի, տրանսպորտի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանի հետ հանդիպումից հետո: Ոլորտն օրենքով կարգավորելու առաջարկը եղել է նախարարինը: Մեկ այլ օրենսդրական նախաձեռնության մասին էլ է խոսել Հակոբ Արշակյանը, որը Լիլիթ Մակունցը չբարձրաձայնեց. «Իրենք կներկայացնեն»:

Լիլիթ Մակունցը նաեւ ասաց, որ իր կարծիքով, հանդիպումների երկրորդ փուլը պետք է հրապարակային լինի, որովհետեւ «շատ հարցեր քննարկեցվինք, որոնց մասին պետք է հանրությունը իմանա, թե յուրաքանչյուր նախարարություն ինչպես է պատկերացնում երկրի հետագա զարգացումը նաև տնտեսական առումով»: Նա մանրամասնեց`Հակոբ Արշակյանը խոսել է այն մասին, թե ինչպես բարձր տեխնոլոգիաները կարող են զարգացնել տնտեսությունը, մասնավորապես տեղում գործող ընկերությունների միջոցով, ինչպե՞ս ստարտափերը վերածել մեծ ընկերությունների: Հակոբ Արշակյանը նաեւ ոլորտի վերջին յոթ տարիների ընթացքի մասին վիճակագրություն է ներկայացրել:

Այլ մանրամասները`տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728