Լրահոս
Օրվա լրահոսը

«Ռազմարդյունաբերություն» բառը հանվել է նախարարության անվանումից

Փետրվար 22,2019 12:57

ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանն իշխող «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների հետ այսօր քննարկել է իրենց աշխատանքի տեսլականները, հետագա անելիքները:

«Մտահոգիչ ոչ մի հարց չկար, աշխատանքային քննարկում ունեցանք, ներկայացրեցի առաջնահերթությունները, թե ինչո՞վ պետք է զբաղվի նախարարությունը»,- հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Հակոբ Արշակյանը`պատասխանելով հարցին`ի՞նչն էր իրեն մտահոգել, որ նախաձեռնել էր այս հանդիպումը: Պատգամավորների հետ հանդիպել-քննարկելու նախաձեռնությունը նախարարից է եկել:

Հակոբ Արշակյանը տեղեկացրեց, որ վերակազմավորվող նախարարության անվան մեջ «ռազմարդյունաբերություն» բառը չի մնացել: Արդյոք որոշումը քաղաքակա՞ն է հարցին, նա պատասխանեց. «Քաղաքական որոշումը ֆունկցիոնալ առումով այդ գերատեսչության ստեղծումն է, որն իրականացվում է: Ինչ վերաբերում է անվանը, դա ուղղակի աշխատանքային բնույթ է կրում եւ անվանման կրճատումը ֆունկցիոնալ առումով չի ազդում նախարարության աշխատանքի վրա»:

Օրեր առաջ նախարարությունում աշխատանքի մասին հայտարարություն էին տվել: Լրագրողները հետաքրքրվեցին` դիմողներ եղե՞լ են, ի՞նչ աշխատավարձ է առաջարկվում: «Աշխատավարձը պետք է գերխնդիր չլինի: Իհարկե, պետք է ապահովենք նորմալ աշխատավարձ, բայց գերխնդիրը այս պահին միսիոներական լուրջ աշխատանք տանելն է»,- ասաց նա` հավելելով, որ 1600-ից ավելի դիմումներ են ստացել, առաջիկայում կսկսեն հարցազրույցների շարքը:

Այլ մանրամասները`տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728