Լրահոս
Օրվա լրահոսը

Խնդիրը, թերևս, այն է, որ գծված չէ հանգիստ նստողների ու քայլողների սահմանը. «Փաստ»

Փետրվար 22,2019 12:24

Նախօրեին վարչապետ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր. «Օրվա բոցը» ժանրի հարց, որ լսել եմ այսօր. «Պարոն վարչապետ, հիմա հանգիստ նստենք տեղնե՞րս, թե՞ վեր կենանք ու քայլենք»: Փաշինյանը նշել է, որ մտածում է պատասխանի վրա:

Իրականում այս հումորային տոնայնությամբ արված գրառումն արտահայտում է Հայաստանում ներկայիս ձևավորված քաղաքական իրավիճակը՝ իր բոլոր՝ լավ ու վատ կողմերով: «Հանգիստ նստեք տեղներդ» ձևակերպումը չնայած ուղղված էր նախկին իշխանության ներկայացուցիչներին ու նրանց հետ ենթադրաբար կապ ունեցող ներկաներին, սակայն ընկալվել է որպես ի շ խ ա նու թյան ար ձ ա գանք բո լ ո ր «ապակայունացնող» սուբյեկտներին: Մյուս կողմից էլ «վեր կաց և քայլիրը» կամ դրա տողատակը՝ ժողովրդին քաղաքականությանը և տնտեսությանը ակտիվ մասնակից դարձնելու կոչերը հակասում են հանգիստ նստելու տրամաբանությանը:

Խնդիրը, թերևս, այն է, որ գծված չէ հանգիստ նստողների ու քայլողների սահմանը: Իշխանությունը չի հստակեցնում, թե ովքեր պիտի հանգիստ նստեն տեղները՝ միայն նախկին իշխանություննե՞րը, թե՞ բոլոր նրանք, ովքեր կարող են ինչ–որ պահից խանգարել իշխանությանը: Միաժամանակ ժողովրդին աշխատելու, մասնակցելու, ակտիվ լինելու կոչերը այնքան շատ են, բայց դրանց մեխանիզմներն այնքան քիչ, որ անհստակ է, թե մինչև որ սահմանը կարելի է քայլել, որպեսզի չհայտնվես տեղում հանգիստ նստողների ճամբարում:

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728