Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Բայց այսօր Խորհրդային Հայաստանի սիմվոլիկայի (թեկուզ եւ փոփոխված տեսքով) վերականգնման մասին խոսում է անկախության երիտասարդ սերնդի ներկայացուցիչը. «Ժողովուրդ»

Փետրվար 22,2019 11:40

Օրհներգի փոփոխության հարցի շուրջ կարծիքները տարբեր են. հասարակության մի մասը կողմ է դրան, մի մասը՝ կտրուկ դեմ։ Ու պետք է նկատենք, որ օրհներգի փոփոխությանը դեմ արտահայտվողները ոչ թե պատահական մարդիկ են՝ պահի թելադրանքից ելնելով (ինչպես փոփոխության կողմնակիցների դեպքում է), այլ հստակ քաղաքական դիրքորոշում ունեցող ուժեր, մասնավորապես՝ ՀՅԴ-ն, ՀԱԿ-ը, էլի մի քանիսը։ Սա, թերեւս, պատահական չէ. այս երկու ուժերը կանգնած են եղել հայոց պետականության ակունքներում՝ ՀՅԴ-ն՝ ՀՀ առաջին հանրապետության, ՀԱԿ-ը՝ նախկին ՀՀՇ-ն, երրորդ հանրապետության ստեղծման ակունքներում էր։ Եւ իրենք լավ պատկերացնում են, որ օրհներգը ոչ թե գեղարվեստական ստեղծագործություն է, բարձրաճաշակ որեւէ գործ՝այս կամ այն գործչի ճաշակով ընտրված, այլ որոշակի ավանդույթներ ունեցող սիմվոլ։ Ու պատահական չէ, որ ժամանակին ՀՀՇ-ն, չնայած ՀՅԴ-ի հետ գաղափարական հակասություններին, այնուամենայնիվ որոշեց որպես ՀՀ օրհներգ ընտրել առաջին հանրապետության հիմնը, որովհետեւ այդպես է պահանջում պետականաշինության չգրված օրենքը։

Բայց այսօր Սիմոնյանի նախաձեռնությունն անհասկանալի է մեկ այլ առումով, երբ Ռ. Քոչարյանի պաշտոնավարման ժամանակ՝ 2006թ.-ին, խոսվեց հիմնի փոփոխության մասին ու նշվեց, որ կարելի է վերականգնել Խորհրդային Հայաստանի հիմնը՝ պարզապես փոփոխված բառերով, ինչ-որ տեղ հասկանալի էր. ԽՍՀՄ տարիներին կուսակցական պաշտոններ զբաղեցրած անձանց ու պալատական մտավորականներին խեղդում է անցյալի կարոտախտը։ Բայց այսօր Խորհրդային Հայաստանի սիմվոլիկայի (թեկուզ եւ փոփոխված տեսքով) վերականգնման մասին խոսում է անկախության երիտասարդ սերնդի ներկայացուցիչը, որ թվում է՝ միանգամայն այլ տեսակետ պետք է ունենար, ու հասկանար, որ ԽՍՀՄ սիմվոլիկան դեռ երկար պետք է մերժվի հայտնի պատճառներով։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728