Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՀՀ գլխավոր դատախազությունը դեռեւս պաշտոնապես չի տեղեկացվել հետախուզման մեջ գտնվող Միքայել Հարությունյանի, ինչպես նաեւ Վահագն Հարությունյանի՝ որեւէ երկրի իրավապահ մարմինների կողմից հայտնաբերվելու մասին. «Հրապարակ»

Փետրվար 22,2019 11:37
dataxazutyun

Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանին խնդրեցինք պատասխանել, թե ինչ ընթացքում են Միքայել Հարությունյանի, Նարեկ Սարգսյանի, Վահագն Հարությունյանի հետախուզման եւ արտահանձնման գործընթացները, արդյոք երկրները պաշտոնապես հրաժարվո՞ւմ են նրանց արտահանձնել, եւ ի՞նչ քայլեր է ձեռնարկում մեր դատախազությունը՝ հանրային ուշադրության կենտրոնում գտնվող այս հետախուզվողներին բերելու համար։

Մեզ ուղարկեցին հետեւյալ գրությունը. «Անձի նկատմամբ հետախուզում հայտարարվելու դեպքում դրա մասին, օրենքով, ինչպես նաեւ համապատասխան միջազգային ակտերով սահմանված ընթացակարգերով տեղեկացվում է բոլոր այն երկրների իրավասու մարմիններին, որոնք ՀՀ-ի հետ գտնվում են երկկողմ եւ բազմակողմ իրավապայմանագրային հարաբերությունների մեջ։

Հետախուզման մեջ գտնվող անձին հանձնելու միջնորդություն կարող է ներկայացվել միայն տվյալ անձի հայտնաբերման եւ համապատասխան երկրի իրավապահ մարմինների տրամադրության տակ լինելու վերաբերյալ պաշտոնապես իրազեկվելու պարագայում։

ՀՀ գլխավոր դատախազությունը դեռեւս պաշտոնապես չի տեղեկացվել հետախուզման մեջ գտնվող Միքայել Հարությունյանի, ինչպես նաեւ Վահագն Հարությունյանի՝ որեւէ երկրի իրավապահ մարմինների կողմից հայտնաբերվելու մասին, որպեսզի տվյալ կողմին համապատասխան հարցով դիմի։ Հետախուզման մեջ գտնվող Նարեկ Սարգսյանը 2018թ. դեկտեմբերի 6-ին հայտնաբերվել է Չեխիայի Հանրապետության մայրաքաղաքում՝ Պրահայում, եւ վերցվել էքստրադիցիոն կալանքի տակ։ 2018թ. դեկտեմբերի 28-ին, սահմանված ժամկետների պահպանմամբ, ՀՀ դատախազությունը չեխական կողմին է ներկայացրել քրեական հետապնդում իրականացնելու նպատակով Ն. Սարգսյանին ՀՀ իրավապահ մարմիններին հանձնելու համար անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը։ Ներկայումս ՀՀ գլխավոր դատախազության միջնորդությունը քննարկման փուլում է»։

Ստացվում է, որ Գլխավոր դատախազության միջնորդությանը զուգահեռ, Չեխիայում քննարկվելու է նաեւ Նարեկ Սարգսյանի՝ քաղաքական ապաստան տրամադրելու դիմումը։

Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728