Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Հոգեբանները մինչեւ եկել են՝ կալանավորն անշնչացած է եղել, կախվել է». Նախարարը՝ անչափահաս երեխայի բռնաբարելու մեջ մեղադրվողի մասին

Փետրվար 22,2019 11:33

Ինչպես տեղեկացրել ենք, երեկ ողբերգական միջադեպ է տեղի ունեցել Նուբարաշեն ՔԿՀ-ում, կալանդավորներից մեկը կախվել էր:

Այս մասին այսօր արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը, որը հրավիրվել էր ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի հանձնաժողով քննարկման, ասաց, որ այդ կալանավորը գտնվել է կարանտինի մեջ, նոր է տեղափոխվել քրեակատարողական հիմնարկ:

Նույն հանցանքի համար երկու կալանավոր է այդ օրը տեղափոխվել, հոգեբանները աշխատելիս են եղել մեկի հետ, մինչեւ վերադարձել են, մյուսն արդեն անշնչացած է եղել:

Զեյնալյանն ասաց, որ այդ կալանավորը մեղադրվում է անչափահաս երեխայի բռնաբարելու մեջ. «Այդպիսի դեպքեր լինում են, անցյալ տարի եւս արձանագրվել է նման դեպք: Իհարկե, ցավալի է: Երկու անգամ նա պատիժ է կրել, սա նրա երրորդ հանցագործությունն էր»:

Նաիրա Զոհրաբյանը հարցրեց՝ նո՞ւյն հանցանքի համար է դատապարտվել՝ Զեյնալյանը պատասխանեց, որ ոչ:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728