Առաջիկա օրերին ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի հանձնաժողովի անդամները ԱԺ են հրավիրելու գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին՝ քննարկման: Այսօր այդ մասին ասաց հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը: Նա նշեց, որ նման առաջարկ է արել «Իմ քայլը» խմբակցության անդամ Թագուհի Թովմասյանը:
Ամենայն հավանականությամբ այդ հանդիպումը կլինի փակ ԶԼՄ-ների համար:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ