Լրահոս
Օրվա լրահոսը

Անի Սամսոնյան. Ապատեղեկատվության դեմ անզգույշ պայքարը կարող է սպառնալ քաղհասարակությանը՝ ազատ արտահայտելու իր կարծիքը, քննադատելու և դիրքորոշումներ հայտնելու

Փետրվար 22,2019 10:25

Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում մեկնարկել է ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի 18-րդ ձմեռային նստաշրջանը։ Մարդու իրավունքների, ժողովրդավարության և հումանիտար հարցերի մշտական հանձնաժողովում Անի Սամսոնյանը խոսել է  ապատեղեկատվության դեմ պայքարի դիսկուրսի և դրա վտանգների մասին։

Ձեր ուշադրությունն եմ ուզում հրավիրել այն փաստի վրա, որ տեղեկատվական տեխնոլոգիաների և համացանցային հնարավորությունների կատարելագրծմանը զուգընթաց կարևոր խնդիր է դարձել կեղծ օգտահաշիվների և դրանց տիրապետողների կողմից ապատեղեկատվության ահանգնացող շրջանառումը հասարակությունների և պետությունների համար։

Սա համաշխարհային մարտահրավեր է մի կողմից մարդու՝ տեղեկություններ ստանալու, փնտրելու և տարածելու, մյուս կողմից՝ խոսքի և արտահայտման ազատության իրավունքը իրացնելու համար:

Պետք է նշել, որ ֆեյք նյուզի առկայությունը մեծապես խաթարում է ժողովրդավարական գործընթացները, ապակողմնորոշում է հասարակությանը, սերմանում ատելություն, անհանդուրժողականություն և մոլորեցնում զանգվածային լրատվամիջոցներին: Օպերատիվ, հետաքրքրիր և սկանդալային նորություններ փնտրող լրագրողները հաճախ են ընկնում ֆեյք նյուզի ծուղակը և կորցնում վստահությունը լսարանի կողմից:

Տեղեկատվական հոսքերի արագության պայմաններում հասարակությունը, մարդիկ չեն ստուգում տեղեկատվության իսկությունը այլընտրանքային աղբյուրներով և դառնում գործիք դրա առավել լայն տարածման համար:

Խնդիրն ավելի է սրվում ճգնաժամային և արտակարգ իրավիճակներում, երբ մարդիկ խուճապահար փնտրում են նորություններ և ռիսկը մեծ է ապատեղեկատվության հետևանքով սխալ որոշումներ կատարելու։

Ֆեյքնուզի ստեղծողներին և տարածողներին համացանցը հնարավորություն է տալիս պատասխանատվությունից խուսափել և առանց որևէ իրավական և կոշտ տեխնիկական խոչընդոտների գործել անարգել:

Սա դարձել է հասարակական և պետական անվտանգության խնդիր և միջազգային կազմակերպությունների գլոբալ քննարկման առարկա:

Պետք է նշեմ, որ ֆեյքնյուզի հետևանքով հասարակություններում զարգանում է ավելի վտանգավոր տենդենց: Շատերը հակվում են այն մտքին, որ պետք է հետևողական պայքար սկսել ապատեղեկատվության դեմ և պետությունը պետք է ձեռնարկի համապատասխան միջոցներ այս ուղղությամբ:

Այս դիսկուրսը այսօր առկա է նաև Հայաստանում: Վերջին քաղաքական իրադարձություններից հետո հեղափոխության հռչակած արժեքները պաշտպանող հանրությունը վտանգ է տեսնում օբյեկտիվ իրադարձությունների աղավաղման, կեղծ տագնապներ հնչեցնելու և ժողովրդավարությունը Հայաստանում կայացնելու ուղղությամբ ջանքերը նսեմացնելու տեսանկյունից: Սա հատկապես վերաբերում է մեդիային:

Սակայն կարևոր է գիտակցել, որ ապատեղեկատվության դեմ առաջարկվող պայքարը կարող իշխանության ձեռքում դառնալ գործիք զանգվածային լրատվամիջոցների համար սահմանափակումներ դնելու համար:

Դա թույլ կտա պաշտոնյաներին զբաղվել լրատվամիջոցներին օրինական ուղիներով միջամտել լրատվամիջոցների աշխատանքին, խոչընդոտել հանրության համար էական, բայց կառավարության համար՝ ոչ ցանկալի տեղեկատվության տարածմանը և վնասել մեդիայի՝ որպես չորրորդ իշխանության առաքելության իրականացմանը։

Ապատեղեկատվության դեմ անզգույշ պայքարը կարող է սպառնալ քաղհասարակությանը՝ ազատ արտահայտելու իր կարծիքը, քննադատելու և դիրքորոշումներ հայտնելու։ Մենք կհայտնվենք այն իրավիճակում, երբ կառավարությանը վերահսկող ցանկացած սուբյեկտ կարող է պատժվել։

Դեռևս հանրային քննարկման մակարդակով կան փորձեր փնտրելու ներպետական իրավական մեխանիզմներ և ընթացակարգեր ապատեղեկատվությունից պաշտպանվելու համար, բայց միաժամանակ մենք գիտակցում ենք, որ չենք կարող խուսափել գրաքննությունից։

Հայաստանում մամուլն ազատ է և մենք գործադրում ենք բոլոր ջանքերը զերծ մնալու վտանգավոր նախադեպերից։ Այս հարցում կարևոր է նաև ԵԱՀԿ ԽՎ Ժողովրդավարության, Մարդու իրավունքների և հումանիտար հարցերի կոմիտեի և ԵԱՀԿ դիտորդների առաքելությունը։

Ես վստահ եմ, որ ապատեղեկտավության դեմ մենք միացյալ ջանքերով կգտնենք լավագույն լուծումները՝ առանց շտապողականության։

Ուրախությամբ պետք է փոխանցեմ նաև, որ ՀՀ-ում նորընտիր Ազգային ժողովի մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողովը վերաբացվել է, այն ղեկավարվում է պառլամենատկան երկու ընդդիմադիր ուժերի կողմից նախագահի և փոխնախագահի մակարդակով և մենք ամբողջությամբ վերահսկելու ենք Կառավարության աշխատանքը և բարձրաձայնենք ժողովրդավարությանը միտված և մարդու իրավունքների պաշտպանությանը միտված բոլոր հիմնահարցերը։

Լուսավոր Հայաստան կուսակցություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728