Փետրվարի 21-ին Մանկապատանեկան գրքի երևանյան 15-րդ տոնավաճառի շրջանակում կայացավ «Հեքիաթի դեսպաններ» ծրագրի հերթական հեքիաթապատումը։ Խնկո Ապոր անվան գրադարանում այս անգամ հյուրընկալվեց Հայաստանի Հանրապետությունում Արաբական Միացյալ Էմիրությունների հյուպատոս Ահլամ Ալ Սալամին։
Մանուկներին սպասվում էին արկածներ՝ Ֆառֆուռ մուկիկի հետ. հյուպատոսն ընթերցում էր «Համարձակ մուկիկը» մանկական խրատական և ուսուցողական պատմությունը։
Հեքիաթի ավարտին Ահլամ Ալ Սալամին իր հարցերով փորձեց կռահել, թե ինչ են մտածում մանուկները Ֆառֆուռ մուկիկի մասին և արդյոք նրանց դուր եկավ հեքիաթը։ Երեխաներն իրենց անկեղծ պատասխաններով անմիջական շփում և մթնոլորտ ստեղծեցին հեքիաթի սրահում, որից հետո իրենց շնորհակալությունը հայտնեցին հյուպատոսին ու գրադարանավարուհիներին` միասին լուսանկարվելով։
Սառա ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ