Լրահոս
Անդին (պատմվածք)
Օրվա լրահոսը

Վերաքննիչ դատարանը վճիռները հօգուտ «Աշտարակ կաթ»-ի է կայացրել որոշելով, որ տնտեսվարողները հարյուր. հազարներ են պարտք ընկերությանը

Փետրվար 21,2019 20:40

Այսօր խանութների մի քանի տասնյակ սեփականատերեր կառավարության առաջ կրկին բողոքի ցույց էին կազմակերպել՝ ընդդեմ «Աշտարակկաթ» ընկերության գործողությունների: Նրանց բոլորին դատի է տվել կաթնամթերք արտադրող ընկերությունը՝ պահանջելով վճարել իրացրած արտադրանքի դիմաց գումարները:

Տնտեսվարողները, սակայն պնդում են, որ իրենք ոչ մի պարտք ու պահանջ չունեն ընկերության հետ, այդ մասին իրենց գրություններով հաստատել են նաեւ ապրանքի առաքիչները, որոնք գրել՝ստորագրել են, որ ապրանքը մատակարարել են, գումարը կանխիկ ստացել ու փոխանցել ընկերության պատասխանատուներին: Խանութպանների խոսքով, իրենց վրա ամիսների պարտք-գումարներ են բարդել,մինչդեռ մեկ-երկու անգամ ապրանքի դիմաց չվճարելու պարագայում «Աշտարակ կաթը» ապրանք չէր մատակարարի:

Մի շարք տնտեսվարողների գործեր այս օրերին դատարաններում են:

Եվ, եթե առաջին ատյանի դատարանը եղել է, որ վճիռները հօգուտ տնտեսվարողի է կայացրել՝ հիմք ընդունելով հենց «Աշտարակ կաթի» աշխատողների վկայությունները, որոնք  խանութներին ապրանք են մատակարարել, ապա Վերաքննիչ դատարանը, խանութների սեփականատերերի խոսքով,  անցկացնելով փակ դատ, բավարարել է «Աշտարակ կաթի» հայցը: Այսինքն՝ տնտեսվարողները դատարանի որոշմամբ, պետք է հարյուր հազարների գումարներ վճարեն ընկերությանը՝ իբրեւ մատակարարված ապրանքի դիմաց պարտք մնացած գումարներ:

Կառավարությունից տնտեսվարողները երթով շարժվեցին դեպի Գլխավոր դատախազություն:

Մանրամասները՝ տեսանյութում:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728