Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Որդեկորույս ծնողներ. Մեր երեխաների գործերը չեն բացվելու, քանի դեռ դրանք քննում են նույն գործերը կարճած քննիչները

Փետրվար 21,2019 20:10

Բանակում խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների ծնողները պահանջում են պատասխանատվության ենթարկել իրենց որդիների գործերը կոծկած պաշտոնյաներին:

«Առաջիկայում կվերանայվի հինգ աղմկահարույց քրեական գործ՝ բանակում խաղաղ պայմաններում զինծառայողների մահվան դեպքերով»,-այս մասին տեղեկանում ենք ՀՀ կառավարության ֆեյսբուքյան էջից: Ըստ նույն աղբյուրի, Քննչական կոմիտեն եւ 10 իրավապաշտպան հասարակական կազմակերպություններ համաձայնագիր են կնքել:
Մի քանի մահացած զինծառայողների գործեր վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանձնարարությամբ արդեն վերաբացվել են, սակայն ծնողները գործի ընթացքից ամենեւին գոհ չեն: Նրանց խոսքով, քննչական մարմինները ամեն ինչ անում են, որպեսզի գործերը տանեն փակուղի: Մի քանի տարի է զոհված զինվորների ծնողները կառավարության առաջ բողոքի ցույց են անում՝ պահանջելով պատասխանատվության ենթարկել բոլոր այն մեղավորներին, որոնք այսքան տարիների ընթացքում խոչընդոտ են հանդիսացել, որպեսզի ճշմարտությունը բացահայտվի: Ծնողների խոսքերով, իրենց որդիները ոչ թե մահացել են այս կամ այն հիվանդությունից, ինչպես որ ներկայացված է նրանց գործերում, այլ՝ սպանվել են:

Այսօր էլ նրանք կրկին հավաքվել էին կառավարության առաջ՝ որդիների լուսանկարները ձեռքներին: Նրանցից ոմանք պնդում էին, որ իրենց որդիները սպանվել են, քանի որ վառելանյութի թալանին են ականատես եղել, որի մասին բարձրաձայնել են:

Նանա Մուրադյանն էլ ամեն հինգշաբթի կառավարության շենքի առաջ է: Նրա որդին նույնպես ծառայության ընթացքում է մահացել եւ մինչ օրս,տիկին Մուրադյանի խոսքով, չի կարողանում հասնել նրան, որ ճշմարտությունը բացահայտվի: Ում ասես որ չի դիմել, հարյուրավոր նամակներ է գրել նախկին զինվորական դատախազ Գեւորգ Կոստանյանին, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին, Քննչական կոմիտեի ղեկավարին, պաշտպանության նոր նախարար Դավիթ Տոնոյանին, ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին, սակայն որդու գործը չի բացահայտվում: Ծնողները նոր իշխանություններին էլ չեն վստահում, քանի որ վերաբացված գործերը քննում են այն նույն քննիչները, որոնց ձեռքով, հանցակազմի բացակայության պատճառով դրանք կարճվել են:

Որդեկորույս ծնողների մեկնաբանությունները՝ տեսանյութում

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728