Լրահոս
Օրվա լրահոսը

Գարո Փայլան. «Մայրենին պատիվդ է». Ermenihaber.am

Փետրվար 21,2019 20:20

Թուրքիայի խորհրդարանի (մեջլիսի) քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (HDP-ԺԴԿ) հայ պատգամավոր Գարո Փայլանը «Մայրենի լեզվի միջազգային օրվա» առիթով  Twitter-ում հայերեն և թուրքերեն գրառում է արել:

Փայլանը կոչ է արել զարգացնել մայրենի լեզուն և հավելել, որ «մայրենին պատիվդ է»:

«Մայրենին` խաղաղություն է։

Մայրենին` արդարություն է։

Մայրենին` համերաշխություն է, հավասարություն։

Մայրենին ինքնություն է, պատիվդ է… Զարգացո՛ւր մայրենի լեզուդ», – գրել է նա:

Աղբյուր՝ Ermenihaber.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Artur Lazarian says:

    Ես որ ասում եմ հայերի հետ դժուարութեամբ եմ աշխատում, ինձնից նեղանում են 🙂 «Տրամաբանություն» ասածը բացակայում է:

    Անորակ լրատուամիջոց է Ermenihaber-ը: Լուրը վերցրել է Փայլանի Թուիթերից: Խնդրեմ նայէք՝ https://twitter.com/GaroPaylan/status/1098485600603262976

    Էդ մարդը լատինատառից բացի ՀԱՅԵՐԷՆ տառերով իր անունը գրել է ԿԱ-ՐՕ: Ermenihaber-ը բռնել անունը Գ-ով է գրել: Էս տարրական հայերէնը եթէ չգիտէք, դուք ո՞նց էք լրագրող դառնում:

    Կամ ինչո՞ւ ես ուղղագրութիւնը փոխել: Չէ՞ որ ցանկացած հայաստանցի փայլուն կարող է կարդալ մաշտոցեան ուղղագրութեամբ:

  2. Արմեն says:

    Իհարկե… մի հատ փորձեք գնալ կինո Ձեր հետևում գտնվող շենքում: Ռուսերեն եթե չիմանաք չեք կարող շատ ժամանակ կինո նայել: Բայց դե անիմաստ է դրա մասին խոսել թշվառ հայաստանցիների հետ: Չնայած որ փող տաս մի քիչ ու ասես որ հայերեն թարգմանությամբ նայեն, հաճույքով կնայեն:

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728