Փետրվարի 18-ին Սուրբ Աթոռում ՀՀ դեսպան Կարեն Նազարյանը հանդիպում ունեցավ Սուրբ Աթոռի պետությունների հետ հարաբերությունների քարտուղար Ն․Գ․ Փոլ Ռիչարդ Գալլագերին (H.E. Mgrs. Paul Richard Gallagher)։
Հանդիպմանը Կարեն Նազարյանը ներկայացրեց Հայաստանի և Սուրբ Աթոռի միջև միջպետական հարաբերությունների զարգացման օրակարգը և այս ուղղությամբ առաջիկայում իրականացվելիք քայլերն ու նախաձեռնությունները։
Դեսպանը Վատիկանի բարձրաստիճան ներկայացուցչին փոխանցեց Հայաստան այցելելու արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի պաշտոնական հրավերը։
Տարածաշրջանային զարգացումների լույսի ներքո զրուցակիցներն անդրադարձ կատարեցին իրենց մոտեցումներին և առաջնայնություններին։
ՀՀ ԱԳՆ