Լրահոս
Օրվա լրահոսը

«Գյուղացին չգիտի անասուն պահել և չի էլ ուզում սովորել». «Ա1+»

Փետրվար 21,2019 19:03

«Գյուղացին չգիտի անասուն պահել և չի ուզում սովորել: Կաթ կթելու կուլտուրայից սկսած մինչև կաթը արտադրողին հասցնելու  կուլտուրան մեզ մոտ բացակայում է, իհարկե դա ոչ բոլորին է վերաբերվում»,- նշեց  Սննդամթերքի  անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը: Նրա կարծիքով, կաթ արտադրողները ուզում են էժան մթերքով ստանալ գեր շահույթներ և բնական կաթի փոխարեն օգտագործում են  կաթի փոշի:

«Հունվարի  16 -ից ուժի մեջ է մտնելու կաթնամթերքի տեխնիկական ռեգլամենտի փոփոխությունը, որտեղ նշված են մակնշման պահանջներ, այսինքն` չի կարող տուփի վրա գրված լինել թթվասեր, եթե  կաթնային մթերքի փոխարեն օգտագործված է բուսական յուղ»:

Նա ավելացրեց, որ ՊԷԿ-ի և ՏՄՊՊ-ի կողմից հայտարարված պաշտոնական թիվ և լաբարատոր հետազոտությունների արդյունք չկա, թե որ կազմակերպությունը ինչքան կաթի փոշի է գնում և ինչքան կաթ է արտադրում:  Նա նշեց, որ մոնիտորինգ  իրականացնելու ծրագիրը կա և երբ ֆինանսավորումը լինի՝ կսկսվի հետազոտությունը և այդ ժամանակ էլ պարզ կդառնա, թե կաթնամթերք արտադրող, որ ընկերություններն են մոլորեցնում և տեղական կաթի տեղ օգտագործում  դրսից ներկրված փոշի կաթ: Ամառային ամիսներին կաթնատվությունը կովերի մոտ ավելանում է և ամռանը կունենանք մեծ քանակությամբ կաթ և, հետևաբար, գինն էլ կէժանանա:

Գեորգի Ավետիսյանը նշեց, որ ուսումնասիրություններ կարվեն նաև Հայաստանում աճող բոլոր  պտուղ բանջերեղենների  և մրգերի շրջանում:

Մանրամասներին կարող եք ծանոթանալ՝ «Ա1+»-ի կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728