Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում քննվում էր ցմահ դատապարտյալ Արմեն Տեր-Սահակյանի անձնական գործը պահանջելու պաշտպանական կողմի ներկայացրած միջնորդությունը։
Դատական նիստերի դահլիճում էին Տեր-Սահակյանի կինը, որդին, բարեկամները, ընկերները։ Դահլիճում էր նաև Արմեն Տեր-Սահակյանը։
Արմեն Տեր-Սահակյանը նիստից առաջ ասաց.
«Օրենքն ա պետության սիրտը։ Իսկ, եթե արդարադատության նախարարը ինչ-որ անկապ որոշումներ ա կայացնում ու ես ինն օր ա հացադուլի մեջ եմ, չի գալիս նա. ի՞նչ, պտի մեռնենք նո՞ր գա», – ասաց Տեր-Սահակյանը՝ դժգոհելով արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանից։
Արդարադատության աշխատակիցներն ըստ Տեր-Սահակյանի, առաջինը պետք է լինեն հոգեբան, հետո՝ գնդապետ կամ գեներալ։ Տեր-Սահակյանն իրեն քաղբանտարկյալ է համարում՝ նշելով, որ Հայաստանը 21 տարի է, ինչ քաղբանտարկյալ է թաքցնում։
«Ես քաղբանտարկյալ եմ։ Ես Ռոբերտ Քոչարյանի գերին եմ եղել։ Հմի էլ սրանց գերին եմ։ Գործերով եմ ասում։ Բոլորդ կարող եք վերցնել-նայել. իրավաբան, որքան կան։ Եթե կասեն՝ ես սուտ եմ ասում, էլ ես կյանքում ազատվելու դիմում չեմ գրի»,- ընդգծում է նա։
Մանրամասներին կարող եք ծանոթանալ՝ «Ա1+»-ի կայքում: