Լրահոս
Օրվա լրահոսը

Հայերը պարտք են սիրիացիներին. Իգոր Մորոզով

Փետրվար 21,2019 18:45

«Դա ՌԴ-ին ուղղված աջակցություն չէ, թեեւ մեզ համար կարեւոր է, որ մեր ՀԱՊԿ-ի եւ ԱՊՀ-ի գործընկերները սատարում են մեր նախաձեռնությունները, դա օգնություն էր Սիրիայի ժողովրդին, սիրիական պետականությանը»,- այսօր «Sputnik Արմենիա» մամուլի կենտրոնում նման կարծիք հայտնեց Ռուսաստանի Դաշնային խորհրդի անդամ Իգոր Մորոզովը`« Հայաստանի զինծառայողները Սիրիայում. Հայացք Մոսկվայից» տեսակամրջի ժամանակ: Բանախոսն ինչ-որ ընդհանրություններ տեսնում է Սիրիա`ռուսական զորախումբ ուղարկելու եւ 1979-ի հետ, երբ ԽՍՀՄ զորքերը, միջազգային նորմերի հիման վրա, կանգնեցին Աֆղանստան պետության կողքին:

Իգոր Մորոզովը հումորով է վերաբերվում այն խոսակցություններին, որ ՀՀ-ն Սիրիա զորախումբ է ուղարկել ՌԴ-ի պահանջով: «Ամեն պետություն իր ազգային-պետական շահերով է առաջնորդվում: Հայաստանը մեծ սփյուռք ունի Սիրիայում: Դա  անգամ ուշացած քայլ է, դա ավելի շուտ պետք էր անել, 1915-ին, ցեղասպանությունից հետո Սիրիան ընդունեց հայերին, դուք պարտք եք սիրիացիներին: Դա դուք եք որոշել, ՀՀ սուվերեն կառավարությունն է ուղարկել մարդասիրական զորախումբը: Անգամ, եթե Շոյգուն է կոչով դիմել գործընկերներին, որոշումը կայացրել է Հայաստանի ինքնիշխան կառավարությունը»,- ասաց նա`«մեծ գործ» անվանելով այն, որ Հայաստանը միացավ ՌԴ-ի կոչին եւ մարդասիրական առաքելություն ուղարկեց Սիրիա:

Այլ մանրամասները` տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728