Լրահոս
Օրվա լրահոսը

Սանասարյանն իրեն կալանավորելու մասին՝ շատերը երազ են տեսնում, փորձում են իրենց երազը գրել ֆեյսբուքում

Փետրվար 21,2019 18:04

Պետական վերահսկողական ծառայության (ՊՎԾ) պետ Դավիթ Սանասարյանն այսօր կառավարության նիստից հետո անդրադարձավ «Ֆրեզեն» ՍՊԸ-ի տնօրեն Հրանտ Պիվազյանի այն հայտարարություններին,  թե ՊՎԾ ղեկավարը իր բիզնեսը խլում է: Գործարարը նաեւ նշել էր, թե Դավիթ Սանասարյանը դա անում է մենաշնորհի դեմ պայքարելու անվան տակ:
«Մեղմ ժպտում եմ»,-ի պատասխան Հրանտ Պիվազյանի հայտարարությանը, ասաց պարոն Սանասարյանը՝ նշելով. «Ուսումնասիրությունից հետո հանրությունը կտեսնի՝ ինչի մասին է խոսքը: Մենք օրենքով մեզ վերապահված լիազորություններն ենք իրականացնում, որեւէ մասնավորի հետ հանդիպելու կարիք չունենք, մենք նայում ենք օրենքի տառը պահպանելուն»:

Սանասարյանն անդրադարձավ նաեւ իր անձի շուրջ շրջանառվող հնարավոր կալանավորման վերաբերյալ խոսակցություններին:

«Ես ուզում եմ ինձ ուշադիր նայեն, ես ձերբակալվողի նմա՞ն եմ: Ես պատի տակի բամբասանքներն առհասարակ չեմ մեկնաբանում, մարդիկ պատվեր են կատարում, շատերը երազ են տեսնում, փորձում են իրենց երազը գրել ֆեյսբուքում կամ քարոզչամիջոցում»:

Պարոն Սանասարյանը շնորհավորեց Ուրցաձոր համայնքում ընտրված գյուղապետ Ռաֆիկ Անդրեասյանին: Ուրցաձորում իրականացվելիք ուսումնասիրությունների առնչությամբ էլ նշեց, որ դրանք տեղի չունեցան, քանի որ. «Մենք ուղղակի խոսեցինք, հասկացանք՝ ինչը ինչոց է, ուսումնասիրություններ չսկսեցինք: Չենք ուսումնասիրել, գնահատեցինք, որ այս փուլում ռեսուրսը ավելի լուրջ գործերի վրա կարելի է ծախսել, մեր ռեսուրսը սահմանափակ է»:

ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի հայտարարությունների առնչությամբ էլ վերահսկողականի ղեկավարը տեղեկացրեց, որ ԵՊՀ-ում խոսք է գնում 800 միլիոն դրամից ավելի կոռուպցիոն չարաշահումների մասին։

«Պարոն Սիմոնյանին մի քանի անգամ կոչ եմ արել, հիմա էլ հորդորում եմ իրեն, որ դիմի իրավապահ մարմիններին, գործը գնա դատական կարգով: Ես ինքս տարիներ շարունակ դեմ եմ եղել քաղաքական ճնշումներին, դրա դեմ կռիվ եմ տվել ու հիմա ինքս չեմ կարող դա անել, դա իմ սկզբունքների դեմ է: Որ պահին զգամ, որ անցնում եմ այդ գիծը, այդ պահին հրաժարական կտամ»,- ասաց Դավիթ Սանասարյանը՝ վստահեցնելով,որ Արամ Սիմոնյանի ասածները չեն համապատասխանանում իրականությանը:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728