Հայաստանի համար ամենակարեւոր իսկական հեղափոխական ծրագիրը պետք է լինի ունենալ հայրենադարձության նախարարություն, որը կխրախուսի հին եւ նոր սփյուռքահայերին տարիների ընթացքում վերադառնալ Հայաստան եւ լուծել ժողովրդագրական ճգնաժամը Հայաստանում: Այդ նախարարությունը գոյություն չունի այսօր:
Հայրենադարձությունը սկսվում է Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդմամբ, այլ ոչ թե թուլացմամբ:
Դա կարելի է անել ուժեղ Հայրենադարձության Նախարարությամբ, որն ունենա լավ սահմանված երկարաժամկետ ծրագրեր եւ ռազմավարություններ, որոնք Փաշինյանը չունի:
Առանց հայրենադարձության եւ արտագաղթի դադարեցման լուրջ քաղաքականությամբ, տեսլականի եւ հայրենիք կերտելու հավատքի ու նպատակի, Հայաստանը երկար ժամանակ չի կարող գոյատևել:
Այս կերպ Փաշինյանը ցույց տվեց իր ապազգային իսկական դեմքը, ինչը չի տարբերվում նախորդ ռեժիմներից:
Սփյուռքի նախարարությունը պետք է վերաբացվի որպես հայրենադարձության նախարարություն:
Հարութ ԲՐՈՆՈԶՅԱՆ