Լրահոս
Օրվա լրահոսը

Վանեցյանին ՀՔԾ-ն հարցաքննել է, հեռախոսի ողջ պարունակությունը վերծանել է

Փետրվար 21,2019 17:24

Հարցին՝ ի՞նչ փուլում է գտնվում իր եւ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի հեռախոսազրույցի գաղտնալսման գործը, այսօր ԱԱԾ ղեկավար Արթուր Վանեցյանը կառավարության նիստից հետո, պատասխանեց, որ գործը ՀՔԾ տիրույթում է, եւ այս պահին չի կարող մանրամասներ հայտնել: Արթուր Վանեցյանն ասաց, որ գաղտնալսման գործով մեկ անգամ է հարցաքննվել եւ եթե անհրաժեշտություն կլինի, էլի պատրաստ է հարցաքննվել: ԱԱԾ ղեկավարը տեղեկացրեց, որ իր նկատմամբ քննչական գործողություն էլ է կատարվել, հեռախոսի ողջ պարունակությունն ամբողջությամբ վերծանվել է, բոլոր արխիվային տվյալները հանվել են:

Լրագրողները հետաքրքրվեցին՝ այլեւս չե՞ն գաղտնալսում ԱԱԾ տնօրենին, պարոն Վանեցյանը պատասխանեց՝ հնարավոր է եւ գաղտնալսում են:

Արթուր Վանեցյանը այն հարցին՝ իսկ լրագրողներին գաղտնալսո՞ւմ են, վստահեցրեց, որ «ընդհանրապես լրագրողները չեն գաղտնալսվում»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728