Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Ադրբեջանը լուրջ պատերազմի է պատրաստվում, որի համար Արցախն ընդամենը պատրվակ է». Արա Պապյան

Փետրվար 21,2019 17:13

«Իշխանությունը հստակ դիրքորոշում չի հայտնում այն մասին, որ Արցախյան հակամարտության կարգավորման հարցում տարածքային զիջումներ չեն լինելու: Միակ դիրքորոշումն այն է եղել, որ «տարածքներ՝ խաղաղության դիմաց» բանաձեւը չի լինելու, բայց այդ մասին գիտեինք: Որեւէ կերպ «Քաղաքացիական պայմանագիրն» այս մասին դիրքորոշում չի հայտնել: Այսինքն, քանի դեռ չի բացառել տարածքների հանձնումը, մտահոգություններ են հնչում»,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ, ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Արա Պապյանը:

Անդրադառնալով հարցին, թե արդյոք սահմանին հարաբերական անդորրը փաստո՞ւմ է Ադրբեջանի՝ խաղաղության նախապատրաստվելու (հունվարին ՀՀ եւ Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման արդյունքում հայտարարվել է կողմերի ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու գործողությունների անհրաժեշտության մասին) մասին, Արա Պապյանը շեշտեց. «Ադրբեջանի կողմից որեւէ խաղաղասիրական քայլ չի արվում: Հակառակը, Ադրբեջանը բացում է ռազմական գործարաններ, զինտեխնիկայի նոր գնումներ անում: Ակնհայտ է, որ Ադրբեջանը չի պատրաստվում խաղաղության: Ավելին՝ Ալիեւի մակարդակով մեկ ամիս առաջ հայտարարվեց, որ Ադրբեջանի ռազմավարական նպատակը Երեւանի ազատագրումն է: Էլ ի՞նչ է պետք՝ հասկանալու համար, որ Ադրբեջանը լուրջ պատերազմի է պատրաստվում, որի նպատակն Արցախը չէ, այլ ՀՀ-ն ոչնչացնելը: Հստակ հասկանանք, որ Արցախն այստեղ ընդամենը պատրվակ է դրա համար»:

Այլ մանրամասները՝ տեսանյութում

https://www.facebook.com/aravot.am/videos/2165475333535586/

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728