Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Գլուխկոտրուկ լրագրողների համար կամ «լայվի» տրամաբանությունը

Փետրվար 21,2019 15:45

Aravot.am-ը փետրվարի 20-ին ԿԳ նախարարություն գրավոր հարցում էր ուղարկել, որտեղ խնդրել էինք, որ նախարար Արայիկ Հարությունյանը մեկնաբանի` արդյոք ԵՊՀ ռեկտորին առաջարկել է հրաժարական տալ, եւ արդյոք Արամ Սիմոնյանը թիրախավորվում է ՀՀԿ անդամ լինելու համար, ինչպես ինքն է պնդում:

ԿԳ նախարարությունից Aravot.am-ին նույն օրը բանավոր պատասխանել էին, որ նախարարը Վրաստանում է, եւ մեր հարցմանը կպատասխանի վերադառնալուց հետո, բնականաբար պատրաստակամություն հայտնել նաեւ գրավոր պատասխան ուղարկել, ինչը միշտ էլ բարեխղճորեն անում են:

Սակայն նախարարը Վրաստանից վերադառնալով ֆեյսբուքյան «լայվով» է անդրադարձել ԵՊՀ-ում տիրող իրավիճակին եւ կոնկրետ ԵՊՀ ռեկտորի Արամ Սիմոնյանի ու իր լարվածությանը, որին էլ մեր հարցն էր առնչվում:

Ըստ «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի՝ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինները պարտավոր են գրավոր հարցմանը պատասխանել 5-օրյա ժամկետում, ինչպես նշեցինք, ԿԳ նախարարությունը նույնպես պատրաստակամություն է հայտնել դա անել, սակայն տվյալ պարագայում ի՞նչ իմաստ ունի հարցման պատասխանը գրավոր ստանալը, եթե նախարարը հարցի վերաբերյալ հրապարակային պատասխան է տվել` խախտելով նյութի բացառիկության մեր իրավունքը:

Ի դեպ, ԿԳ նախարարությունում կայացող ասուլիսներին եւս նախարարը վերջին շրջանում խուսափում է պատասխանել թեմայից դուրս տրվող հարցերին, ասուլիսից հետո էլ հեռանում է, ասելով, որ ոչ մի հարցի առանձին չի պատասխանի:

Վերջերս Ինֆորմացիայի ազատության կենտրոնի հիմնադիր Շուշան Դոյդոյանն էլ էր անդրադարձել նախարարների ֆեյսբուքյան ուղիղ եթերներին, ընդգծել, որ դրանք պաշտոնական ելույթ չեն, քանի որ Դոյդոյանի ձեւակերպմամբ, երբ նախարարը բոլորի համար հրապարակում է հարցի պատասխանը, արդեն նյութի բացառիկությունը լրատվամիջոցի համար կորում է, տվյալ լրատվամիջոցի շահերն են ոտնահարվում:

Հիմա գլուխկոտրուկ լրագրողների եւ ոչ միայն լրագրողների համար՝ այդ դեպքում ինչպե՞ս աշխատել:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728