Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Որ կազմակերպություններին կարող են դիմել քաղաքացիները չարորակ հիվանդությունների պետական պատվերի շրջանակներում անվճար վիրահատությունների համար. ցանկ

Փետրվար 21,2019 13:34

Բժշկական կազմակերպությունների հետ կնքվել են պայմանագրեր չարորակ հիվանդությունների վիրահատական բուժումն անվճար կազմակերպելու համար:

Ավելի վաղ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտարարել էր, որ  չարորակ հիվանդությունների վիրահատական բուժումն ամբողջ բնակչության համար կլինի անվճար, քանի որ հանվել է համավճարային եղանակով փոխհատուցվող ծառայությունների ցանկից:

Գործընթացի կազմակերպման համար անհրաժեշտ էր որոշակի փաստաթղթային ձևակերպումներ, ինչն արդեն իրականություն է:

Այսուհետև չարորակ հիվանդությունների պետական պատվերի շրջանակներում անվճար վիրահատությունների համար քաղաքացիները` ըստ բժշկական ցուցումների, կարող են դիմել հետևյալ բժշկական  կազմակերպություններ` Վլադիմիր Ավագյանի անվան բժշկական կենտրոն, «Նաիրի» ԲԿ, «Արթմեդ» ԲՎԿ ՓԲԸ, Նատալի-Ֆարմ ՍՊԸ Աստղիկ ԲԿ, «Շենգավիթ» բժշկական կենտրոն, Վ.Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոն, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ն ՓԲԸ, Գյումրու ուռուցքաբանական դիսպանսեր, «Սուրբ Աստվածամայր» ԲԿ ՓԲԸ, Վանաձորի ԲԿ:

Առողջապահության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728