Լրահոս
Օրվա լրահոսը

«Հուսամ՝ ՀՀ-ն կշարունակի ակտիվ մասնակցել Վրաստանում ՆԱՏՕ-ի միջոցառումներին». Լեւան Իզորիա

Փետրվար 21,2019 13:19

«Մեծ կարեւորություն եմ տալիս այցին մի երկիր, որի հետ Վրաստանը եւ մեր ժողովուրդը կիսում են երկարաժամկետ բարեկամական հարաբերություններ»,-լրագրողների հետ զրույցում այսօր հայտարարեց պաշտոնական այցով ՀՀ ժամանած Վրաստանի պաշտպանության նախարար Լեւան Իզորիան: Նա նշեց, որ արդյունավետ քննարկումներ է ունեցել ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հետ այն հարցերի շուրջ, թե ինչպես պետք է խորացնել երկու երկրների ՊՆ-ների եւ զինված ուժերի միջեւ հարաբերություններն ու վստահությունը:

«Այսօր ստորագրված համաձայնագրով մենք նախատեսում ենք ռազմավարական մակարդակում փոխայցելությունների շարունակություն, սերժանտական կազմի վերապատրաստում, ռազմական բժշկության եւ ռազմական կրթության ոլորտում գործակցություն»,-նշեց վրաստանցի պաշտոնյան, ապա հավելեց,-«Կցանկանայի առանձնացնել գործակցության նոր ուղղություն՝ պաշտպանության ոլորտում բարեվարքության ամրապնդում, որի առնչությամբ Վրաստանը պատրաստ է իր փորձը կիսել ՀՀ-ի հետ: Վրաստանի ՊՆ փորձագետներն իրենց փորձը փոխանցում են ՆԱՏՕ-ի անդամ եւ գործընկեր մի շարք երկրներին: Մեր զինծառայողները ծառայում են Աֆղանստանում՝ ներդրում ունենալով միջազգային անվտանգության ոլորտում»:

Ապա Լեւան Իզորիան ասաց, որ գնահատում է հայ զինծառայողների մասնակցությունը՝ Վրաստանում 2018թ.-ին անցկացված ՆԱՏՕ-ի զորավարժություններին. «Հուսամ՝ հայկական կողմը կշարունակի ակտիվ մասնակցել Վրաստանում ՆԱՏՕ-ի հովանու ներքո իրականացվելիք նման միջոցառումներն»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

(Նախարարներին հարցեր ուղղելու հնարավորություն լրագրողները չունեին)

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728