Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Դեկտեմբերին գրանցվել է անշարժ գույքի առք ու վաճառքի գործարքների կտրուկ նվազում. «168 ժամ»

Փետրվար 21,2019 13:07

Ոչ վաղ անցյալում Նիկոլ Փաշինյանը հպարտանում էր անշարժ գույքի շուկայում դիտարկվող աննախադեպ աշխուժությամբ՝ դա համարելով իր կառավարության և իշխանափոխության հիմնական ձեռքբերումներից մեկը։ Այսօր նա այլևս չի խոսում այդ մասին։ Թե ինչու, հավանաբար պարզ է։ Այլևս հպարտանալու առիթ չկա. անշարժ գույքի շուկայում ի հայտ են եկել մտահոգիչ երևույթներ։ Շուկան դարձյալ պասիվանում է։

Թեև այդ երևույթն ավելի վաղ էր նկատվել, բայց այն խորացել է հատկապես անցած տարվա վերջին։ Դեկտեմբերին գրանցվել է անշարժ գույքի առք ու վաճառքի գործարքների կտրուկ նվազում։ Ընդ որում, դա արտահայտվել է՝ ինչպես նախորդ ամսվա, ինչը որոշակի սեզոնային երևույթների հետևանք կարող է լինել, այնպես էլ՝ նախորդ տարվա համեմատ։

Թե՛ օտարման, և թե՛ առք ու վաճառքի գործարքները հանդիսանում են շուկայի հիմնական բնութագրիչները։ Դրանց կրճատումը, անշուշտ, ենթադրում է ոչ ցանկալի երևույթների ի հայտ գալու մասին։ Անշարժ գույքի շուկան այն զգայուն ոլորտներից մեկն է, որտեղ ազդեցություններն առավել շուտ են արտահայտվում։ Դրանք դրսևորվում են առաջին հերթին՝ այստեղ իրականացվող գործարքների կրճատման տեսքով։

Անշարժ գույքի կադաստրի կոմիտեի հրապարակած վերջին ցուցանիշները վկայում են, որ անցած տարվա վերջին անշարժ գույքի շուկայում առկա նախկին հուսադրող միտումներից ոչինչ չի մնացել։ Գրեթե բոլոր առումներով անկում է գրանցվել։ Նվազել են ինչպես՝ ընդհանրապես օտարման, այնպես էլ՝ առք ու վաճառքի գործարքները։ Օտարման գործարքները նախորդ տարվա համեմատ՝ կրճատվել են՝  4, առք ու վաճառքինը՝ 12,5 տոկոսով։

Շուկան պասիվացել է նաև նախորդ ամսվա նկատմամբ։ Օտարման գործարքները նոյեմբերի համեմատ նվազել են 5,5, առք ու վաճառքինը՝ 10,7 տոկոսով։

Աննախադեպ անկում է գրանցվել մայրաքաղաքի անշարժ գույքի շուկայում։ Պաշտոնական տվյալներով՝ անցած տարվա դեկտեմբերին Երևանում 19 տոկոսով քիչ անշարժ գույք է վաճառվել։ Եթե 2017թ. վաճառվել էր 1794, ապա 2018թ.՝ 1454 անշարժ գույք։ Վարչական շրջանների մեծ մասում գործարքները կրճատվել են։ Առանձին դեպքերում նվազումը բավական կտրուկ է. ասենք՝ Դավիթաշենում անշարժ գույքի առք ու վաճառքը պակաս է եղել ավելի քան՝ 58, Կենտրոնում՝ ավելի քան 40, Քանաքեռ-Զեյթունում՝ շուրջ 32, Արաբկիրում՝ 23 տոկոսով։ Առք ու վաճառքի գործարքները բավական կտրուկ կրճատվել են նաև մեկ ամիս առաջվա համեմատ։ Բացասական տարբերությունը գերազանցել է 13 տոկոսը։

Նման պատկերը միայն մայրաքաղաքում չէ։

Հակոբ ՔՈՉԱՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728