Փետրվարի 21-ին Երևան Մոլը տոնում է իր 5-րդ տարեդարձը: Այս կարճ ժամանակահատվածում առևտրաժամանացային կենտրոնը նպաստել է Հայաստանում շոփինգի մշակույթի ձևավորմանը և ներկայացրել ոլորտում եզակի համարվող ծառայություններ՝ փոխելով հասարակության՝ շոփինգի հանդեպ ունեցած կարծրատիպային մոտեցումները:
Երևան Մոլը հետևելով առևտրի և ժամանցի համալիրների միջազգային ստանդարտներին, և այդ գործընթացում հիմնական շեշտադրումը կատարելով որակի վրա, նախորդ հինգ տարիների ընթացքում շուկային ներկայացրեց Հայաստանում ամենամեծ փակ զվարճանքների կենտրոնը՝ Նավապետ Քիդի գանձերի կղզին և ամենաբարձր որակի պատկեր և ձայն ապահովող ԿինոՊարկ 4K կինոթատրոնը: Այդքան քննարկված և երկարատև բանակցությունների արդյունքում հայկական շուկա մուտք գործած ֆրանսիական հայտնի սուպերմարկետների ցանցի՝ Քարֆուրի մինչև վերջերս միակը համարվող սրահն առաջինը բացվեց հենց Երևան Մոլում: Այն իր հետ բերեց ամենօրյա կենցաղային գնումների լիովին նոր մշակույթ:
2018թ-ին մայրաքաղաք Երևանի հոբելյանական 2800-ամյակի կապակցությամբ Երևան Մոլը ներկայացրեց «Երևան Գելըրի» նոր առևտրաժամանցային կոնցեպտը, որն իրենից ներկայացնում է հին Երևանի կոլորիտային փողոց, որտեղ ճարտարապետական և դիզայներական լուծումները խորհրդանշում են մայրաքաղաքի ջերմ մթնոլորտը: «Երևան Գելըրիում» կարելի է ոչ միայն զբաղվել շոփինգով, այլ նաև հաճելի ժամանց անցկացնել տարածքի սրճարանում՝ ընտանեկան և ընկերական շրջապատում:
«Մենք կարևորում ենք յուրաքանյուր հաճախորդի հարմարավետ, որակյալ և հագեցած ժամանցը Երևան Մոլում, որի մասին վկայում են այս 5 տարիների ընթացքում մեր բոլոր ձեռքբերումները, ինչպես նաև հաճախորդի գնահատական ու ընտրությունը։ 2018թ․–ի մոլերի շուկայի հետազոտության արդյունքներով Երևան Մոլի մասնաբաժինը կազմում է 79%, դարձնելով մեզ շուկայի բացարձակ առաջատար», – նշեց Երևան Մոլի Մարքեթինգի տնօրեն Շուշան Ավագիմյանը։
Երևան Մոլում ներկայացված են ավելի քան 150 բրենդային խանութներ, ներառյալ տարածաշրջանում ամենամեծ ZARA սրահը, Հայաստանում միակ ZARA HOME և Mango Man բրենդերը: Սիրված առևտրաժամանցային կենտրոնը շարունակվում է համալրվել նոր բրենդերով, և շատ շուտով մոլի հաճախորդները կարող են գնումներ կատարել նաև իտալական Intimissi և Calzedonia բրենդերից: LC Waikiki բրենդը ևս շուտով կներկայացվի Երևան Մոլում:
Կարևորելով հաճախորդների հարմարավետությունը, ժամանակը և որակյալ ժամանցը, Երևան Մոլը նախորդ տարի հայկական առևտրաժամանցային ոլորտում ներկայացրեց նորություն համարվող մի շարք ծառայություններ՝ մեքենայի կայանման «Valet Parking» ծառայություն, անձնական ոճաբանի և առաքման ծառայություններ:
Երևան Մոլն ամեն օր հյուրընկալում է շուրջ 15 000 հազար այցելու Հայաստանից և Արցախից: Արտասահմանից մայրաքաղաք ժամանած հյուրերի համար ևս Երևան Մոլը համարվում է ընկերական և ընտանեկան ժամանցի ցանկալի այցելության վայրերից մեկը: Այս մասին վկայում են Trip Advisor միջազգային պորտալում ընկերության էջում գրված բազմաթիվ դրական մեկնաբանությունները և պորտալի կողմից տրամադրված գերազանցության սերտիֆիկատը:
Երևան Մոլը հանդես է գալիս «Գալաքսի» ընկերությունների խմբի կազմում, որը հիմնադրվել է 1999-ին, և գործունեության 20 տարվա ընթացքում կարողացել է ընդարձակել իր գործունեության պորտֆոլիոն՝ առևտրի ու սպասարկման ոլորտից բացի ներկայացված լինելով նաև անշարժ գույքի, շինարարության, հեռահաղորդակցություն և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում։